ԵԼԱՆԳԵԶՅԱՆ

ԽՈՒԱՆ ՀՈՎՍԵՓԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է 2001թ.-ից

Ծնվել է 18/12/1950 Բուենոս-Այրեսում

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1972-1973թթ. ուսանել է լրագրություն Բուենոս-Այրեսի Սոցիալական հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտում

1974-1975թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժնում (պրոֆ.-ներ՝ Ռուբեն Գալստյան, Սոֆիա Բաղումյան, Աշխեն Գասպարյան)

1982թ. ավարտել է Արգենտինայի Կաթոլիկ համալսարանը (երաժշտության պատմություն և գրականություն)

1984թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժինը (պրոֆ.-ներ Մ. Բրուտյան և Ն. Թահմիզյան)

2001թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժինը (պրոֆ.՝ Էդվարդ Միրզոյաի դասարան)

2004թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (պրոֆ.՝ Էդ. Միրզոյան)

Ներկայումս Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի մշակույթի ինստիտուտի և Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր է. վարում է «Հայոց քաղաքակրթությունը և նրա ազդեցությունն Արևմուտքի վրա» դասընթացը:

 

Հայաստանի Գրողների միության անդամ է:

1974թ. «Hetanos-Idololátris» թավջութակի համար

1977թ. «Կատարսիս» դաշնամուրի և դերասանների համար

1981թ. «Նախնիներից» ֆլեյտայի, քամանչայի, դաշնամուրի և դերասանների համար (բանաստեղծական, գեղարվեստական, երաժշտական ներկայացում)

1981թ. «Պատանեկան երգեր»

1981թ. «Մարող լույսերի երգեր»

1983թ. «Երկխոսություններ» տրիո

1983թ. «Մատաղ» լարային քառյակի համար

1983թ. «Ջրանկարներ» դաշնամուրի համար

1984թ. «Հին Աստվածներ», ըստ Լևոն Շանթի, սոպրանոյի, ֆլեյտայի և դաշնամուրի համար (երաժշտություն թատրոնի համար)

1991թ. «Արէան սյուիտ», «Արէան հավաքածուից»` նվիրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին, դաշնամուրի համար

1993թ. «Թրակիա» ֆուգա ջութակի և թավջութակի համար

1994թ. «Հին Աստվածներ», ըստ Լևոն Շանթի, սոպրանոյի, ֆլեյտայի և դաշնամուրի համար (ժամանակակից բալետ 3 մասից)

2001թ. «Հայ աստվածներ կամ Վահագնի սենյակը» սիմֆոնիկ պոեմ

2004թ. «Պատգամ» ֆլեյտայի և լարային նվագախմբի համար

2015թ. «Մայրս թելադրում էր երազիս մեջ եղանակներ» դաշնամուրի և սոպրանոյի համար

2015թ. «Հայաստանի որբերը՝ երկնքի հրեշտակներ» գեղարվեստական, բանաստեղծական և երաժշտական ներկայացում ջութակի և բարիտոնի համար

Երաժշտագիտական ուսումնասիրություններ է հրատարակել աշխարհի բազմաթիվ ակադեմիական ամսագրերում:

1993թ. «Երաժշտական ընկերների ասոցիացիա»-յից ստացել է Premio Bienal de Composición de la Asociación Amigos de la Música կոմպոզիտորական մրցանակը

2000թ. Երաժշտագիտության դոկտոր

Երաժշտական, գրական և նկարչական աշխատանքներն արժանացել են մրցանակների Արգենտինայում և Հայաստանում:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ