ԵՐՆՋԱԿՅԱՆ
ԼԻԼԻԹ ՎԱՐԴԳԵՍԻ
ԼԻԼԻԹ ՎԱՐԴԳԵՍԻ
Երաժշտագետ
ՀԿՄ անդամ՝ 1985 թ.-ից
Ծնվ. 08/02/1950, Երևան
1968թ. ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը
1973թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ ստանալով «երաժշտագետ—հետազոտողի» որակավորում (պրոֆ.՝ Ռ. Աթայան)
1976-1980թթ. սովորել է Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում
1980թ.-ից աշխատել է Արվեստի ինստիտուտում
1980թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է։
1982թ.-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում։
1982թ. Տաշքենդի Համզայի անվան արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մուղամաթի արվեստը հայ—իրանական երաժշտական կապերի» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2004թ. Երևանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Աշուղական սիրավեպը հայ—արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան
2005թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ գիտական խորհրդի և արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի անդամ է
2009թ. ստացել է պրոֆեսորի կոչում։
2013թ.-ից՝ ՀԿՄ Վարչության անդամ
2015թ.-ից Կոմիտասի նորաստեղծ թանգարան—ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։
1991թ. «Հայ—իրանական երաժշտական կապերի պատմությունից», Երևան
1998թ. «Հիմն Արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում»
2009թ. Աշուղական սիրավեպը մերձավոր արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում, Երևան, «Գիտություն» հրատարակչություն
2008թ. պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով
2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։