Երաժշտագետ
1991թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 14/04/1948թ., Երևանում:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1966թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը:
1966-1971թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում:
1985-1987թթ. ուսանել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում:
1976-1982թթ. հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մենակատար:
1982-1988, 1992-1993թթ. վարել է Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագրի պաշտոնը:
1988-1992թթ. աշխատել է Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ:
1990-ական թթ. աշխատել է ԱՕԿՍ-ում՝ որպես երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս:
1993-1995թթ. վարել է «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչի պաշտոնը:
1996-1998թթ. վարել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատուի պաշտոնը:
1997-2000թթ. վարել է «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչի պաշտոնը:
1995-2007թթ. աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում: Յուրաքանչյուր ներկայացումից առաջ հանդես է եկել մենահամերգով:
2004թ.-ից «Ազդակ» օրաթերթի (Բեյրութ, Լիբանան) մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է:
2009-2011թթ. աշխատել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ որպես մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող:
«Թիֆլիսի «Հայարտան» դերը հայ երաժշտական արվեստի զարգացման գործընթացում 1920-ական թթ.», «Սաբչոտա խելովնեբա», Թբիլիսի 1987թ.
«Հարություն Դելլալյանի կյանքը և ստեղծագործությունը», «Մակու», Երևան, 1992թ.
«Արաքս Մանսուրյան», «Մակու», Երևան, 1993թ.
«Սիրո առեղծվածը կամ էջեր կոմպոզիտորի կյանքից» «Համալսարան», Երևան, 1999 թ.
«Դիրիժորը», «Զանգակ-97», Երևան, 2003թ.
«Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան», «Աստղիկ-գրատուն», Երևան, 2003թ.
«Երաժշտի ժամանակը», «Զանգակ»-97, Երևան, 2003թ.
1987թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
English
Русский
