ՄԱԿԱՐՅԱՆ
ԷԴՄՈՆԴ ԷԴՈՒԱՐԴԻ
ԷԴՄՈՆԴ ԷԴՈՒԱՐԴԻ
Կոմպոզիտոր
2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 25/07/1987թ., ք. Երևանում:
1995-2001թթ. ուսանել է Հ. Դանիելյանի անվան թիվ 3 արվեստի դպրոցի դաշնամուրի, ֆլեյտայի և կոմպոզիցիայի դասարաններում:
2003-2007թթ. ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում կապի ճյուղում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
2007-2011թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Արամ Սաթյան):
2012թ. ավարտել է ԵՊԿ մագիստատուրան (ղեկ.` Ա. Սաթյան):
2013թ. IATC միջազգային հաշվապահական կենտրոնում ստացել է հաշվապահական կրթություն:
2008թ. կազմակերպել է պատանի կոմպոզիտորների «Մարո» մրցույթը:
2014թ.-ից սկսած կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:
2014թ. սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության տոնին նվիրված գալա համերգին հանդես է եկել որպես կազմկոմիտեի (Հանրապետության հրապարակ) երաժշտական կոնսուլտանտ, կոմպոզիտոր:
2014թ. հոկտեմբերի 11-12-ին կայացած Երեբունի-Երևան տոնակատարություններին հանդես է եկել որպես երաժշտական կոնսուլտանտ, կոմպոզիտոր:
2014թ. հոկտեմբերին կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային փառատոնում հանդես է եկել որպես երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր:
2014թ. կայացած «Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն»-ի համակարգողն է
2016թ․ Է․ Մակարյանի նախաձեռնությամբ Բելգիայում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողների ստեղծագործություններից կազմված համերգ։
2016թ. եղել է «Հայ-չինական ժամանակակից երաժշտության փառատոն»-ի համակարգող:
2017թ. համակարգել է ք. Թբիլիսիում կայացած «Հայ ժամանակակից երաժշտության օրերը Վրաստանում» նախագծի կազմակերպչական աշխատանքները:
2017թ․ եղել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների կողմից համատեղ կազմակերպված «Նաիրի» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ:
2009թ. եղել է «Նեյրոն» գործարանի փոխտնօրեն
2015–2017թթ․ եղել է Culture.am համահայկական մշակութային կայքի գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կայքի համահինադիրը
2015–2016թթ. եղել է Հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն
2013-2018թթ․ վարել է Հայաստանի կոմպոզիտորների միության Արտաքին և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը
2018թ.-ից ղեկավարում է ՀԿՄ Համերգային/կազմակերպչական բաժինը։
2019թ.-ից դասավանդում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:
«Վալս», 1995թ.
Մանկական սիմֆոնիա, 1997թ.
Լարային կվինտետ, 1997թ.
Կոնցերտ երկու դաշնամուրի համար, 1999թ.
«Դուդուկ» 3 դուդուկի և դհոլի համար, 1998թ.
«Հայկական գույներ» 7 պիեսների շարք դաշնամուրի համար, 2001թ.
«5-ի 50» 50 մանկական պիեսների ժողովածու դաշնամուրի, ֆլեյտայի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի, քանոնի և քամանչայի, ձայնի և դաշնամուրի և այլն, 1996-2001թթ.
«Ավարայրի ճակատամարտ» դաշնամուրային եռամաս նովել, 2007թ.
«Խավարի ուրվականը» կլարնետի և լարային կվարտետի համար, 2008թ.
«Շնչի՛ր, խնդրում եմ… » կամերային ստեղծագործություն 13 գործիքի համար, 2009թ.
«Աղդամ-Տիգրանակերտ» սիմֆոնիկ պոեմ, 2009թ.
«Հայը կապրի» դուդուկի, ալտի , թավջութակի և դաշնամուրի համար, 2010թ.
«Վերելք» ջութակի և դաշնամուրի համար, 2010թ.
«…Նա կարողացավ…» սիմֆոնիա սիմֆոնիկ նվագախմբի և երկսեռ երգչախմբի համար` նվիրված Վազգեն Սարգսյանին (խոսք` Ա. Սեմիրջյանի), 2011թ.
«Շուշի. ազատագրման գիշերը» դուդուկի, հարվածայինների, ձայնի և լարային նվագախմբի համար, 2012թ.
«Արյունոտ Արաքս» զուռնայի, դուդուկի, դհոլի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, 2012թ.
«Ելք չկա» սիմֆոնիկ սյուիտ՝ գրված համանուն ֆիլմի համար (կատարվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), 2013թ.
«Երկրի 10 տարին Երկրի վրա» սիմֆոնիկ սյուիտ դուդուկի, կանանց երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ գրված Երկիր Մեդիա հեռուստաընկերության պատվերով` հեռուստաընկերության 10-ամյակի կապակցությամբ, 2014թ.
«Խանգարվածը» դաշնամուրի և երկու թավջութակի համար, 2014թ.
«Խանգարվածը. օր երկրորդ» դաշնամուրի համար, 2014թ.
«Խոստանում եմ չմտածել ինքնասպանության մասին այսուհետև» ձայնի, կլարնետի, 2 թավջութակի և կոնտրաբասի համար (խոսք` Սոնա Վանի), 2014թ. (Սոնա Վանի բանաստեղծություններով գրված վոկալ-գործիքային համահայկական մրցույթի առաջին մրցանակ)
«41,2» գծապատկերային նովել՝ լարային կվինտետի համար, 2015թ․
«Վազգենը» սիմֆոնիկ պատկեր, 2017թ․
«Մկների ժողովը» մյուզիքլ, 2019թ.
Երաժշտություն գրված ֆիլմերի եվ հեռուստատեսային նախագծերի համար.
«1000-ից մեկը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, 2013թ.
«Ելք չկա» գեղարվեստական ֆիլմ, 2014թ. («Հետապնդում», «Կյանքը շարունակվում է», «Դեպի անդունդ»)
«Կանչ» գեղարվեստական ֆիլմ, 2016թ. (սաունթրեք)
«Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմ, 2018թ․
«Ժիրայր Գլենց» հեռուստասերիալ (Հանրային հեռուստաընկերություն), 2019թ.
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության 10-ամյակին նվիրված հոբելյանական հոլովակների երաժշտություն, 2014թ. (Արթուր Աբրահամ, Կարեն Ջանիբեկյան, Ֆաինա Հարությունյան, Վիգեն Չալդրանյան և այլն)
«Բարև Երկիր» պրոմո հոլովակ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն), 2019թ.
«Թեժ խոհանոց» («Արմենիա» հեռուստաընկերություն), 2019թ.
Էստրադային երգեր.
Հեղինակ է ավելի քան 50 երգի և ռոմանսի, որոնք կատարվել են Սյուզան Մարգարյանի («Հրաժեշտ». «Վերածնունդ» միջ. մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի), Սևակ Ամրոյանի («Հրամանատար», «Արժանի»․ Էստրադային-հայրենասիրական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի, կատարվել է Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ․ դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան), Արթուր Խաչենցի, Իվետա Մուկուչյանի, Գոռ Սուջյանի, Սևակ Ամրոյանի, Սևակ Խանաղյանի, Սոնա Ռուբենյանի,Սրբուհի Սարգյսյանի «Մեզ ոչինչ չի հաղթի», Սոֆի Մխեյանի («Իմ մամ». կատարվել է Հայստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ. դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Անդրեի («Սերը չի վերջանում»-կատարվել է Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ . դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան), Դալիթայի («Մամ ջան». Հայկական Ազգային Մանկական մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա հիթ» անվանակարգի հաղթող, «Դեպի Նոր մի կյանք» , «Ամանոր», «Իմ երևան»), Անահիտ Շահբազյանի («Մայր համալսարան»․ Երևանի պետական համալսարանին նվիրված երգի համհայկական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի), Հայկ Հունանյանի («Հեռանում եմ»), Լայանայի («Մենք չենք կարող» դուետ Սևակ Մամբրեյանի հետ), Հ. Տ. Հայկոյի «Քո…» (դուետ Արթուր Գաբրիելյանի հետ), Ֆլորայի («Հեռախոս, թե հեծանիվ» «Տոնը մեր նոր»), Միլլիի («Լինում է չի լինում»«Շնորհավոր», «Ամանորյա հեքիաթ» ), Անահիտ Հակոբյանի («Բալետ» Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան եզրափակչի մասնակից), Սերգոյի («Իմն ես»), Արթուր Գաբրիելյանի («Իմ հարսիկ», «Առանց քեզ») և այլոց կողմից:
2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2020թ. Ռուսաստանի երաժշտական միության կողմից արժանացել է պատվոգրի՝ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
2021թ. ՀՀ ՊՆ կից «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից արժանացել է «Մոնթե Մելքոնյան» մեդալի: