ԱԲԳԱՐՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ

Կոմպոզիտոր

2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 17/08/1982թ., Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1997-2001թթ. ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:

2000-2004թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետում:

2001-2006թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում:

2006-2008թթ. ուսանել է ԵՊՀ մագիստրատուրայում և ԵՊԿ ասպիրանտուրայում:

2001-2004թթ. աշխատել է «Փարոս» ՀԿ-ում` որպես իրավաբան խորհրդատու:

2004 թ. աշխատել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում` որպես ուսուցանող (trainer):

2005-2006թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության Վերլուծության և զարգացման վարչությունում` որպես իրավաբան փորձագետ, եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից Հաշմանդամների հիմնահարցերով խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից քաղաքացիների ընդունելության և դիմումների խորհրդի անդամ:

2007թ. փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական և քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունների ստեղծում»  կոալիցիոն ծրագրին` որպես իրավաբան փորձագետ, նախաձեռնել է կույր ընտրողների համար բռալյան կաղապարով հատուկ ընտրակարգի ԿԸՀ որոշման նախագծի մշակումը և համակարգի ընդհանուր ներդրումը 2007 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ:

2009թ.-ից աշխատում է ՀՀ Նախագահի աշխատակազմում` որպես իրավաբան:

Հեղինակ է կամերային, սիմֆոնիկ ստեղծագործությունների, բալետի, երգերի: Բազմաթիվ երաժշտական փառատոնների մրցանակակիր է: Նրա երգերը կատարում են հայ էստրադայի աստղերը, այդ թվում` Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը և այլք:

2013թ. նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական «Դեպի Ապահով Հայաստան» երգի հեղինակն է:

2010թ. Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է մեդալով:

2013թ. պետական համակարգում ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պետական բարձրագույն պարգևով՝ «Մովսես Խորենացի» մեդալով: