ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Երաժշտագետ
Ծնվել է 27/09/1947թ., ք. Լենինականում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1965թ. Ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվ. երաժշտ. դպրոցի դաշն. բաժինը (դաս.՝ Է. Ոսկանյան)

1973թ. Ավարտել է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետը (1973թ. պրոֆ.՝ Գ. Չեբոտարյան)

1970-1973թթ. դասավանդել է Ք. Քուշնարյանի անվ. երաժշտ. դպրոցում

1973-1975թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում

1973-1982թթ. դասավանդել է Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. ուսումնարանում

1982թ.-ից դասավանդել է ԵՊԿ-ում (միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Արվ. Ինստ.-ի ժող. եր. բաժնի ավագ գիտաշխատող)

1992-1995թթ. դասավանդել է Պ. Ի. Չայկովսկու անվ. երաժշտ. դպրոցում

1990թ. Արվեստագիտության թեկնածու

2009թ. Դոցենտ

Ուսումնասիրությունները վերաբերվում են հայ ժող., հոգևոր երաժշտությանը և կոմպոզիտորական ստեղծագործությանը:

Խմբագրել է «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» և «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» հատորների՝ նոր հայկական ձայնագրություններից եվրոպական նոտագրությամբ փոխադրությունները: Կազմել է Կ. Խուդաբաշյանի «Կենսամատենագիտությունը»: Հեղինակ է «Հայ Ժող. Նվագարաններ» ժողովածուի և «Հայ նոտագրություն» ձեռնարկի: