ՏԻԳՐԱՆՈՎԱ

ԻՐԻՆԱ  ԳԵՎՈՐԳԻ

Երաժշտագետ

19/03/1936, Լենինգրադ17/03/2011, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1960թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։

1961թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժինը։

1969թ. ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան։

1959թ.-ից աշխատել է որպես Հայֆիլհարմոնիայի դասախոս։

1970թ. պաշտպանել է «Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը» թեմայով ատենախոսությունը։

1969թ.-ից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

Ելույթ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում։

1970թ. — Արամ Խաչատրյանի ոճի մի առանձնահատկության մասին (ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների պարբերական՝ Երևան, № 1)

1972թ. «Գայանե»՝ ժամանակի ամենաքանարական բալետներից մեկը (Արամ Խաչատրյան ժողովածուում՝ ՀԽՍՀ ԳԱ)

1973թ. Քնարական կերպարները Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեջ՝ Երևան

1974թ. Մոսկվայի և Երևանի երիտասարդ կոմպոզիտորների շաբաթվա մասին (Սովետական արվեստ, № 12, ՀԽՍՀ),

1986թ. Մտածող և երաժիշտ (Սովետական արվեստ, № 12, ՀԽՍՀ)։