ՏԵՐՏԵՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ  ԱՎԵՏԻ

Երաժշտագետ

03/07/1959, Երևան08/01/2020, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1977-1982թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության ֆակուլտետում:

1982-1986թթ. սովորել է ԽՍՍՀ Մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։

1982-1994թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում

1983-1985թթ. եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։ 1985-1988թթ. վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը

1989-1993թթ. վարել է Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենի պաշտոնը

1995-2000թթ. Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող

2003-2010թթ. դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում

2004-2008թթ. եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը

2008-2010թթ. եղել էԿուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն

2009-2010թթ. եղել է Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն

2011թ.-ից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում

2011թ.-ից ԵՊԿ պրոռեկտոր։

1989թ. «Ավետ Տերտերյան», Երևան, Խորհրդային գրող (ռուսերեն)

2007թ. «Երաժշտական դրամատուրգիա», Երևան, Հեղինակային հրատարակչություն (ռուսերեն)

2011թ. «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ», Երևան, ԵՊԿ հրատարակչություն (ռուսերեն)

2012թ. «Խիստ ոճի կոնտրապունկտ», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE (իսպաներեն)

2012թ. «Կոնտրապունկտ. Ֆուգա», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE (իսպաներեն)

ՀԽՍՀ Մշակույթի նախարարության գնահատման հանձնաժողովի (տարբեր տարիների) անդամ

Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի անդամ

ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր Ռադիոյի և Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտական հաղորդումների գեղարվեստական խորհրդի անդամ

Պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ

Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի, պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ

Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ