ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՋՈՆ  ԳՈՒՐԳԵՆԻ

Կոմպոզիտոր

14/09/1926, Երևան – 27/06/1988, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վիտոլդ Պորտուգալովի ջութակի, 1960թ.` Էդվարդ Միրզոյանի, կոմպոզիցիայի դասարանները:

1942-52թթ. հանդես է եկել որպես ջութակահար:

1952-59թթ. դասավանդել է Երևանի Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցում և եղել է դպրոցի տնօրենը:

1959թ.-ից ապրել է Մոսկվայում:

Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են նրա 2 սիմֆոնիաները (1957թ., 1959թ.՝ «Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում:

 

1983թ. Սիմֆոնիետ

1977թ. Ջութակի և նվագախմբի կոնցերտ

1955, 1967թթ. 2 լարային կվարտետ

 

Սիմֆոնիկ պոեմներ.

1963թ. «Ե. Չարենցի հիշատակին»

1966թ. «Հեղափոխության և կուսակցության մասին» (Վ. Մայակովսկու խոսքերով)

 

Սիմֆոնիկ սյուիտներ.

1970թ. «Օթելլո»

1956թ. Արևելյան

1968թ. Արաբական

1975թ. Բուրյաթական

 

Գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն, որոնցից են.

1961թ. «Երկու կյանք»

1966թ. «Մեր քաղաքի մարդիկ»

1974թ. «Նամուս»

1978թ. «Ժայռը»

1983թ. «Վերադարձի գինը»

1985թ. «Խնձորի այգի»

1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ