ՍԱՐԳՍՅԱՆ

ՌՈՒԲԵՆ  ՍՈՒՐԵՆԻ

Կոմպոզիտոր

22/11/1945, Երևան06/04/2013, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում

2-րդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին

1972թ. ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը

1973-1985թթ. թիվ 10 երաժշտական դպրոցում դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջիո

1987թ.-ից Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով

1994թ. եղել է «Հայկական երաժշտական Համաժողով» հասարակական կազմակերպության հիմնադիրներից

2002թ.-ից Համաժողովի վարչության անդամ էր

1978թ.՝ «Տարվա լավագույն ստեղծագործություն» Հանրապետական մրցանակի դափնեկիր (պարգևատրվել է թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված թիվ 1 Կոնցերտի համար)

1993թ.՝ արժանացել է սիմֆոնիկ երաժշտության Հայկական կենտրոնի կողմից անցկացվող լավագույն սիմֆոնիկ ստեղծագործության մրցույթի դափնեկրի կոչման (պարգևատրվել է «Պոեմ» սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործության համար)

2007թ.՝ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի (պարգևատրվել է «Իմ ժամանակակիցը» նվագախմբի համար ստեղծագործությունների շարքի համար)

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ