ՉԵԲՈՏԱՐՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԵՍԻ
ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԵՍԻ
Կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ
08/11/1918, Դոնի Ռոստով – 16/01/1998, Մոսկվա
1943թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Քրիստափոր Քուշնարյանի ստեղծագործական և Իոսլֆինի դաշնամուրի դասարանները։
1947թ.-ից դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում
1960թ.-ից ԽՄԿԿ անդամ
1977թ.-ից՝ ԵՊԿ պրոֆեսոր
Վարիացիաներ ժողովրդական թեմայով դաշնամուրի համար (1939)
Սոնատ (1943)
«Հայաստան պոեմ» պոեմ-կանտատ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար (1947)
Դաշնամուրային տրիո (1948)
Պրելյուդներ (1948)
«Տոնակատարություն պար» սիմֆոնիկ պատկեր (1950)
Կոնցերտային էտյուդներ (1963)
«Պոլիֆոնիկ ալբոմ պատանեկության համար» (1972)
Դաշնամուրի կոնցերտ (1980)
Պրելյուդների և ֆուգաների շարք՝ հայկ․ ժող․ երաժշտության լադերում
Խմբերգեր
Ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար
Ժողովրդական երգերի մշակումներ
Մշակել է «Պոլիֆոնիան հայ երաժշտության մեջ» դասընթացը։
Չեբոտարյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում մտահղացման պարզությամբ, կոմպոզիցիայի հստակությամբ, դրանցում քնարականությունն ու մեղեդիական արտահայտչականությունը զուգակցվում են խիստ և լակոնիկ մտածողության հետ։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)