շաքարյան
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐԻ
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Կոմպոզիտոր
23/10/1935, Բաքու – 22/06/2019, Երևան
1952թ. տեղափոխվել է Երևան։
1954թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
1956թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964թ. ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։
1986-1990թթ. Հայաստանի ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն էր։
1992թ.-ից դասավանդում էր Երևանի պետական կոնսերվատորիայում:
1998թ.-ից՝ պրոֆեսոր:
2009թ. «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։
Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
1964թ.Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար
1965թ. «Կոմիտասի հիշատակին» պոեմը
1966թ. «Նախանձ» բալետ
1968թ. «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ
1985թ.Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար
1993թ. «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը
1995թ.Սիմֆոնիկ նախերգանք
1996թ. «Աղավնավանք» բալետ
Հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝
«Հայելի»
«Անհաղթը»
«Պինգվին Վինը»
Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
1965թ. Երևանյան ջազային փառատոնի ոսկե մեդալ
2009թ. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
2015թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
2017թ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ