ԱԶԻԶՅԱՆ
ԱՆՆԱ ԷՐԶԻՆԵԼԵՐԻ
ԱՆՆԱ ԷՐԶԻՆԵԼԵՐԻ
Կոմպոզիտոր
28/06/1965, Աշտարակ – 29/08/2023, Երևան
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ էր 1994թ.-ից:
1972թ. ընդունվել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրային, ապա՝ կոմպոզիցիայի բաժին (դաս.՝ Ռ. Ամիրխանյան):
1980թ. ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժին (ղեկ.՝ Կարինե Հարությունյան):
1984թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմոպիզիցայի բաժին (ղեկ.՝ Էդվարդ Միրզոյան):
1990թ.-ից Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է տեսական առարկաներ, կոմպոզիցիա և դաշնամուր:
1993թ.-ից վարել է նույն դպրոցի փոխտնօրենի պարտականությունները:
2005թ. Աշտարակի Կարմրավոր եկեղեցուն կից ստեղծել է «Զվարթունք» մանկական հոգևոր երգեցիկ խումբը, որի նպատակն էր երեխաներին ծանոթացնել հայկական պատարագին, հոգևոր ազգային ծեսերին ու ավանդություններին:
2008թ.-ից աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամում՝ որպես Արագածոտնի մասնաճյուղի ներկայացուցիչ:
1974թ. – «Ծիտիկի երգը» պիես դաշնամուրի համար
1975թ. – «Ինչ են պատմում Գառնիի քարերը» պիես դաշնամուրի համար
1975թ. – «Սևան» երգ (խոսք` Մայդարի Մամուլի)
1984թ. – «Մանիներ» պոեմ դաշնամուրի համար
1984թ. – Ֆուգետա «Մտորում»
1984թ. – Սկերցո դաշնամուրի և ֆլեյտայի համար
1985թ. – Երեք տաղ միջնադարյան բանաստեղծների խոսքերով
1986թ. – Երկու տաղ Խ. Կեչառեցու խոսքերով
1985-1986թթ. – «Վարուժանյան» խմբերգաշար
1987թ. – Քառաձայն Ֆուգա E dur կամ X մաժոր
1987թ. – Ռոնդո կամերային նվագախմբի համար
1988թ. – «Աղոթք» խմբերգ արական երգչախմբի համար (խոսք` Դ. Վարուժանի և Գ. Աղթամարցու)
1990թ. – «Կաթիլ մի արտոսր ի շիրիմ Դուրյանի» խմբերգաշար երկսեռ երգչախմբի համար
1993թ. – Կոնցերտային նախերգանք` դաշնամուրի և կամերային նվագախմբի համար
1993թ. – «Քասախ» երգ (խոսք` Գ. Գևորգյանի)
1993թ. – «Ջարդին խենթը» երաժշտական ներկայացում`երկու մենակատարի. երգչախմբի և նվագախմբի համար` ըստ Ռ. Սևակի համանուն պոեմի
1993թ. – «Երիտասարդական հիմն» (խոսք` Վ. Դավթյանի)
1999թ. – «Հեյ ջան, տղերք» մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Հ. Թումանյանի)
2001թ. – «Տաղ ծննդյան»` ըստ Գ. Նարեկացու, երկսեռ երգչախմբի համար
2001թ. – «Ապաշխարության աղոթքներ» խմբերգային ֆանտազիան` միջնադարյան և արևմտահայ բանաստեղծների խոսքերով
2002թ. – «Հրաժեշտ այբբենարանին» մանկական երգ (խոսք` Ս. Կապուտիկյանի)
2001-2003 թթ. – «Մայրական» 5 խմբերգից կազմված խմբերգաշար
2005-2008 թթ. – «Զուգահեռ» խմբերգային ներկայացում
2011թ. – «Ձայնք ծնանին ի ձայնէ» երկսեռ երգչախմբի համար (խոսք` Էդ. Ավետյանի)
2011-2013թթ. – «Պոչատ աղվեսը» մանկական խմբերգային երաժշտական ներկայացում
2012 թ. «Գառնուկ», «Արտուտիկ» «Երիտասարդական հիմն» մանկական խմբերգերը տպագրվել են «Հայ ժամանակակից կոմպոզիտորների մանկական խմբերգեր» ժողովածուի մեջ:
1987թ. «Վարուժանյան» խմբերգաշարի համար արժանացել է համամիութենական 3-րդ մրցանակի:
2009թ. «Զուգահեռ» («Ճանապարհորդություն» կամ «Ճանապարհ») խմբերգային ներկայացումը (լիբրետո՝ Ա. Աբրահամյան, բեմադրող-ռեժիսոր՝ Ա. Մանուկյան) Ազգային մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դասական նախագիծ» անվանակարգում ճանաչվել է լավագույնը:
2012թ. Սանկտ-Պետերբուրգում կայացած կոմպոզիտորների 5-րդ համառուսաստանյան «21-րդ դարի երգչախմբային լաբորատորիա» մրցույթում արժանացել է դիպլոմի: