ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՅՈՒՐԻ ԱՐՇԱԿԻ
ՅՈՒՐԻ ԱՐՇԱԿԻ
Կոմպոզիտոր
25/03/1944 – Գալաց (Ռումինիա) — 23/08/2019, Երևան
1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (պրոֆ.՝ Էդվարդ Միրզոյան)։
1967թ.-ից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում՝ որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր։
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարն էր։
Միությանը կից հիմնադրել և ղեկավարել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան։
Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն.
Գեղարվեստական.
«Մարդն Օլիմպոսից»
«Բաղդասարը բաժանվում է կնոջից»
«Զինվորն ու փիղը»
«Կյանքի լավագույն կեսը»
«Խոշոր շահում»
«Մեր պապերի քայլերգը»
«Սիրամարգի ճիչը»
«Անիծվածները»
«Արարման ութերորդ օրը»
«Չեզոք իրավիճակ»
«Ձայն բարբառոյ»
«Ուրախ ավտոբուս»
«Օգոստոս»
«Օ՜, Գևորգ»
«Ռեքվիեմ»
«Խենթ հրեշտակը»
«Հերոստրատ»
«Տխուր փողոցի լուսաբացը»
«Կիսանդրի»
Վավերագրական.
«Հայկական ՍՍՀ»
«Հայաստանն այսօր»
«Կերամիկայի վարպետները»
«Ինչպես է կոփվում արծաթը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)
«Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար: