ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ  ԳՐԻԳՈՐԻ

Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ

«Հայկական հզոր խմբակ»-ի անդամ

23/09/1920, Երևան — 28/03/2012, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1934-1941թթ. սովորել է Երևանի պետական ​​կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆ-ներ. Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան) և դաշնամուրի (պրոֆ. Օ. Բաբասյան) դասարաններում։

1942-1943թթ. կատարելագործել է դաշնամուրային հմտությունները Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆ. Կ. Իգումնով)

1944-1946թթ. կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և պոլիֆոնիայի դասարաններում (պրոֆ. Ք. Քուշնարյով)

1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայաստանի մշակույթի տան ստուդիայում՝ կոմպոզիցիայի և պոլիֆոնիայի (պրոֆ. Գ. Ի. Լիտինսկի), գործիքավորման (պրոֆ. Ն. Պեյկո), վերլուծության (պրոֆ. Վ. Ցուկկերման), նվագախմբային (պրոֆ-ներ. Ա. Դ. Ռոգալ-Լևիցկի և Ա. Մ. Վեպրիկ) և դաշնամուրային (պրոֆ. Բ. Բեռլին) դասարաններում

1939թ.-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ

1954-1990թթ. Հայֆիլհարմոնիայի մշտական ​​տնօրեն

1965-2008թթ. կոմպոզիցիա է դասավանդել ԵՊԿ-ում

1975թ.-ից ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ

1977թ.-ից ԵՊԿ պրոֆեսոր

1948թ. «Հայրենիք» կանտատ

1949թ. «Տոնական նախերգանք»

1950թ. «Շեփորի կոնցերտ»

1950թ. «Հայկական ռապսոդիա»

1951թ. Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ

1957թ. Սիմֆոնիա

1961թ. «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆ. պոեմ

1966թ. Սիմֆոնիետ

1968թ. «Սայաթ-Նովա» օպերա

1969թ. «Հայրենիքիս հետ» երգ-կանտատ (Հ. Թումանյանի տեքստերով)

1969թ. «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարք (Հ. Շիրազի տեքստերով)

1974թ. «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար»

1974թ. Թավջութակի և նվագախմբի պոեմ

1977թ. Ձոն Լենինին

1986թ. «Սասունցիների պարը»

1989թ. Ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ

1990թ. Շեփորի և նվագախմբի ռապսոդիա

1991թ. Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ

1992թ. Տուբայի և նվագախմբի կոնցերտ

1998թ. Սյուիտ հոբոյի, եղջերափողի և դաշնամուրի համար

1949թ. Ստալինի մրցանակ

1964թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

1970թ. Հայաստանի Պետական մրցանակ

1970թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

1976թ. «Ալեքսանդրովի» ոսկե մեդալ

1986թ. Արամ Խաչատրյան պատվավոր մրցանակի դափնեկիր

2004թ. «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցական պարգև, Էջմիածին

2005թ. Գյումրու պատվավոր քաղաքացի

2011թ. Պատվո շքանշան

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ