ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԴԱՄ  ԳԵՂԱՄԻ

Կոմպոզիտոր

«Հայկական հզոր խմբակ»-ի անդամ

21/02/1921, Երևան – 01/04/2000, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում

1938թ. ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան։

1945թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ.՝ Վ. Տալյան)

1948թ. կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Գ. Լիտինսկու արվեստանոցում։

Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում և Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն էր և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը։

Սիմֆոնիա (նվիրված Տ. Պետրոսյանին)

Սիմֆոնիկ պատկերներ

3 կոնցերտ թավջութակի համար

Սոնատ սոլո թավջութակի համար

Սոնատ սոլո ջութակի համար

Լարային կվարտետներ

Պիեսներ ջութակի և դաշնամուրի համար

Ռոմանսների շարք (ըստ Եղիշե Չարենցի)

 

Ստեղծագործությունները հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում։

1965թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1968թ. թավջութակի համար գրված իր ստեղծագործությունների առաջին կատարողի՝ Մեդեա Աբրահամյանի հետ միասին արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ