ԼՈՒՍԻԿՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍԻ
ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍԻ
Կոմպոզիտոր, դաշնակահար
21/02/1956, Երևան – 24/02/2001, Լոս Անջելես
1981թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործության բաժինները:
Դասախոսություններ է կարդացել Մ. Լյութերի անվան համալսարանում (Հալլե, Գերմանիա)։
1992-1998թթ. — ՀՀ մշակույթի փոխնախարար
1998-2001թթ. — Հոգևոր երաժշտության կենտրոնի ղեկավար
2012թ. լույս է տեսել Դ. Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։
«Ճպուռն ու մրջյունը» բալետ (բեմ.՝ 1990 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
Սոնատ թավջութակի համար
Սոնատ դաշնամուրի համար
Երգեր.
«Հայաստան», «Ձոն Արցախին», «Կանգնիր, իմ Գյումրի», «Զինվորի երգը», «Պանդուխտ եմ», «Ելեք, հայեր», «Բրավո, Հայաստան», «Նոր Հայաստան», «Երևան»
1975-1981թթ. — Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների դափնեկիր (Մոսկվա)
1996 — Միջազգային մրցույթի մրցանակ (Գերմանիա)