ԵԿՄԱԼՅԱՆ

ՄԱԿԱՐ  ԳՐԻԳՈՐԻ

Կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ

02/02/1856, Վաղարշապատ – 06/30/1905, Թիֆլիս

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին

1872թ. ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը

1878թ. ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա կատարելագործելու մասնագիտությունը (պրոֆ.՝ Ն. Ռիմսկի-Կորսակով)

1888թ. ավարտել է Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ ազատ արվեստագետի դիպլոմով

Երաժշտագետ և կոմպոզիտոր Ն. Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք։

1874թ. նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ

1874թ.-ից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն

1877-1891թթ. ապրել է Սանկտ Պետերբուրգում

1888թ. վարել Սբ. Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը։

1891թ. նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։

1891-1902թթ.-ից բնակվել է Թիֆլիսում և դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ։

1893-1894թթ. Դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը։

Ներսիսյան դպրոցում և հետագայում նրան աշակերտել են Կոմիտասը, Տ. Նալբանդյանը, Ա. Շահմուրադյանը, Շ. Տալյանը, Մ. Աղայանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ա. Մայիլյանը, Ա. Մանուկյանը և ուրիշներ։

1892թ. «Պատարագ». ա կապելլա երգչախմբի համար։ Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆ. Լիստը, Կ. Սեն-Սանսը և ուրիշներ:

1895 թ. Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հայրապետական կոնդակով՝ «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը։

Մշակել է մի քանի տասնյակ ազգային, ժողովրդական, աշուղական երգեր, շարականներ, որոնց թվում են.

«Տե՛ր, կեցցո դու զհայս»

«Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանք»

«Կապույտ երկնքում աստղեր են փայլում»

«Անձրևն եկավ»

«Լուսնակ գիշեր»

«Ջան գյուլում»

«Հով արեք, սարեր ջան»

«Աղջիկ դու սիրուն»

«Վարդ կոշիկս»

«Ազնիվ ընկեր»

«Կեցցե Զեյթուն»

«Ձայն մը հնչեց»

«Նորահրաշ»

«Աշխարհ ամենայն» և այլն։

 

Կանտատ «Ռոզայի դեգերումները»

Դաշնամուրային նոկտյուրն

Սիմֆոնիկ նախերգանք

 

Խմբերգեր.

«Ով հայոց աշխարհ»

«Թաղումն քաջորդոյն», «Լռեց…»

 

Ռոմանսներ.

«Պաղ աղբյուրի մոտ»

«Սիրուհիս» և այլն

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ