ԲԱԼՅԱՆ

ՎԼԱԴԻԼԵՆ  ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

Կոմպոզիտոր

25/04/1924, Երևան – 26/08/2021, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (պրոֆ.՝ Թ. Ալթունյան) և ստեղծագործական (պրոֆ՝. Գ. Եղիազարյան) ֆակուլտետներում:

1952-1954թթ. Լենինականի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ Գյումրու՝ Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարան) տնօրեն

1955-1961թթ. ղեկավարել է Երևանի Պարարվեստի Ուսումնարանը

1961-1964թթ. Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր

1964-1966թթ.՝ Հայֆիլհարմոնիայի տնօրեն

1966-1972թթ. ղեկավարել է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը

1972-1975թթ. Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն

1981-1986թթ. Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

2001թ.-ից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ

1967թ. Բալետային սյուիտ «Հազարան բլբուլ»

1967թ. «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսամբլի համար

1978թ. Պոետորիա «Ամբոխները խելագարված» (ըստ Ե. Չարենցի)

1978թ. «Քառատողեր» սոպրանոյի և կամերային անսամբլի համար (խոսք՝ Ս. Կապուտիկյանի)

1983թ. Պոեմ «Իմ Հայաստան» մեցցո սոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար

1988թ. Օրատորիա «Հանուն Հայրենյաց» (խոսք՝ Գ. Բանդուրյանի)

1988թ. Մյուզիքլ «Նազարի հարսնացուն» (լիբրետո՝ Կ. Կրիկորյանի և Վ. Եսմանի)

1989թ. «Կոնցերտ-ֆանտազիա» սոլո շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար

1989թ. Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար

1990թ. Կամերային օպերա «Ճակատագիր» (ըստ Վ. Հաճյանի բանաստեղծությունների, լիբրետո՝ Վ. Բալյանի և Է. Խաչվանքյանի)

1991-1992թ. Կամերային մոնո-օպերա «Սիրո անհուն առեղծվածը կամ 16 նովել սիրո մասին». (ըստ Վ. Տերյանի և Ս. Կապուտիկյանի բանաստեղծությունների, լիբրետո՝ Ս. Կապուտիկյանի և Վ. Բալյանի)

2000թ. Դաշնամուրային տրիո «6 ռոմանս՝ առանց խոսքի»

 

«Էպիտաֆիա» սոպրանոյի և կամերային անսամբլի համար

«Քեզ հետ, Հայաստա՛ն» մեցցո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար

«Վանա ծովը» մեցցո սոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար

«Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Իսահակյանի)

«Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Իսահակյանի)

«Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ե. Չարենցի)

«Իմ կինը» (խոսք՝ Գ. Սարյանի)

«Իսկ նամակները դեռ գալիս են» երգ-պոեմ (խոսք՝ Մ. Նագնիբեդայի)

 

Օպերետներ.

«Մարդիկ գործարանից» (լիբրետո՝ Կ. Սարգսյանի)

«Հարսնացու-73» (ըստ Ժ. Հարությունյանի կատակերգության)

«Տաքսի, տաքսի» (ըստ Ժ. Անանյանի կատակերգության)

 

Վոկալգործիքային շարքեր.

«Գարունը անտառում» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ս. Կապուտիկյանի)

«3 էջ կնոջ օրագրից» սոպրանոյի և դաշնամուրային տրիոյի համար (ըստ Ժենյա Այդինյան-Ռզայեի քնարերգության՝ Վ. Դավթյանի թարգմանությամբ)

 

Երգեր՝ ժողովրդական գործիքների անսամբլի նվագակցությամբ.

«Տարիներ հետո» (խոսք՝ Ա. Իսահակյանի)

«Կուզե՞ս լինիմ» (խոսք՝ Ա. Իսահակյանի)

«Սերս գաղտնի թող մնա» (խոսք՝ Հ. Շիրազի)

«Գյումրի-Լենինական» (խոսք.՝ Հ. Շիրազի)

«Մայրս փոքրիկ» (խոսք՝ Հ. Շիրազի)

«Ամեն տեսակ երգ երգեցի» (խոսք՝ Ե. Չարենցի)

«Թափառում ենք փողոցներում» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի)

«Կարոտի պահին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի)

«Ետ արի» (խոսք՝ Վահան Հարությունյանի)

«Կակաչներ» (խոսք՝ Վահան Հարությունյանի)

«Մուսալեռ» (խոսք՝ Գ. Էմինի)

2002թ. Մովսես Խորենացու մեդալ

2010թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան

2011թ. ՀՀ ժողովրդական արտիստ

2013թ. Գյումրու պատվավոր քաղաքացի

2020թ. Երևանի պատվավոր քաղաքացի

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ