ԱԼԹՈՒՆՅԱՆ

ՌՈՒԲԵՆ  ԹԱԹՈՒԼԻ

Կոմպոզիտոր, ալտահար

31/03/1939, Երևան – 21/11/2021, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1959թ. Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։

1959-1964թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի ֆակուլտետում:

1965-1970թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետում։

1969թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1970թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ էր:

1974-1977թթ. աշխատել է Հավանայի կոնսերվատորիայում։

1983թ. հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը։

1987-1990թթ. աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

1998-2006թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակի ամբիոնի վարիչ։

1962թ. Լարային կվարտետ թիվ 1

1964թ. «Անընդհատ շարժում» ջութակի և դաշնամուրի համար

1964-1972թթ. 6 մանրանվագ լարային քառյակի համար (նաև տարբերակ կամերային նվագախմբի համար)

1967թ. Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար

1968թ. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար

1969թ. «Հիշատակարան երաժշտապետին», կանտատ մենակատարի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (Կոմիտասի հիշատակին)

1969-1995թ. 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար

1970թ. «Հայաստան աշխարհ», ձայնի, երկսեռ երգչախմբի համար

1973թ. «Հեթանոս երգեր» (խոսք Դ. Վարուժանի), երկսեռ երգչախմբի համար

1977թ. ՍոնատՍոլո թավջութակի համար

1980թ. Սիմֆոնիա

1994թ. Լարային կվարտետ թիվ 2

1998թ. Սիմֆոնիետ կամերային նվագախմբի համար

1999թ. Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմնօրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար

2000թ. «Մարգարտաշար» ժող. երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար

2000թ. ԿոնցերտՍիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար

2001թ. «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար

2001թ. «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար

2001թ. «Անտունի», կոնցերտինո քամանչայի և կամերային նվագախմբի համար

2002թ. «ՍայաթՆովա», 5 երգ՝ ձայնի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար

2004թ. «Թամզարա» սիմֆոնիկ նվագախմբի համար

2009թ. «Քոչարի» և «Բերդ պար» երկու դաշնամուրի համար

2010թ. «Մատյան ողբերգության» բալետօրատորիա (ըստ Գրիգոր Նարեկացու)

2011թ. «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար

2011թ. «Ասերգեր» ժողովրդական գործիքների նվագախմբի համար

2011թ. «Կոմիտասիանա» ժողովրդական գործիքների նվագախմբի համար

2012թ. Դաշնամուրային տրիո

2013թ. «Խաչատրիանա» կամերային նվագախմբի համար

 

Երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար

 

Շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար։

1965թ. Անդրկովկասյան մրցույթ (1-ին կարգի մրցանակ և դափնեկիր

1969թ. ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ (2-րդ կարգի մրցանակ և դափնեիր

1983թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ:

1990թ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:

2001թ. Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ։

2009թ. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։

2009թ. ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ