ՍԱՐՅԱՆ
ԱՐԱՔՍԻ ԱՐԾՐՈՒՆՈՒ
ԱՐԱՔՍԻ ԱՐԾՐՈՒՆՈՒ
Երաժշտագետ
17/08/1937, Լենինական (Գյումրի) – 26/09/2013, Երևան
1966թ.-ից` Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ։
Սովորել է Գյումրիի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել է մեդալով) և Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)
1955թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Գերազանց թվանշաններով 2-րդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ուսումը
1956-1961թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմա-տեսական բաժնում
1961թ. ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ (պրոֆ.՝ Ռ. Աթայան)
1965-1968թթ. ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
1968թ.-ից մինչ կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (վարել է երաժշտության պատմությանը վերաբերող տարբեր դասընթացներ)
1995թ.-ից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ
2004թ.-ից եղել է ՀՀ պետական մրցանակների երաժշտության ոլորտի նախագահ
Մինչ կյանքից հեռանալը եղել է ՀԿՄ երաժշտագիտական սեկցիայի նախագահ։
Հեղինակ է գիտական՝ աշխատությունների, մենագրությունների, գրքերի, գիտաժողովներում զեկուցումների, ռադիո-հեռուստահաղորդումների, հոդվածների, գրախոսությունների՝ միութենական և հանրապետական մամուլում, ամսագրերում, թերթերում:
Մենագրություններ.
Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը (XIX-XX դդ.), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1973թ.
Մեդեա Աբրահամյան (համահեղինակությամբ՝ Ա. Բարսամյանի), Երևան, «Արճեշ» հրատ., 2000թ.
Սիրվարդ Գարամանուկ։ Երաժշտությամբ իմաստավորված կյանք, Երևան, ԳԱԹ հրատ., 2007թ.
Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2008
Լևոն Մամիկոնյան։ Երաժշտությունը`կյանքի ուղեկից, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2009թ.
Սամսոն Գասպարյան։ Երաժշտագետն ու գործիչը, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2010թ.
Ժողովածուներ.
«Մեր հին երգերը», հոգևոր, գեղջկական, աշուղական, քաղաքական երգերի ընտրանի՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված համերգաշարից։ Առաջաբան՝ Ա. Սարյանի, «Արճեշ», Երևան, 2001թ.
«Հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր»։ Կազմող՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2010թ.
«Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը»։ Կազմող և խմբագիր՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2013թ.
«Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ»։ «Ամրոց գրուպ», 2015թ.
1969թ. արվեստագիտության թեկնածու (պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» թեմայով ատենախոսությունը)