ՑԻՑԻԿՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ՄԻՔԱՅԵԼԻ
ԱՆԱՀԻՏ ՄԻՔԱՅԵԼԻ
26/08/1926, Լենինգրադ – 02/05/1999, Երևան
Երաժշտագետ, ջութակահար, երաժշտական հնէաբանության հիմնադիր
1942թ. մշտական բնակության է տեղափոխվել Երևան
1950թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան (պրոֆ.` Կ. Դոմբաև)
1953թ.-ին ավարտել է Մոսկվայի ասպիրանտուրան (պրոֆ.` Կ. Մոստրաս)
1960թ.-ից մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում
1982թ.-ից պրոֆեսոր
1961թ.-ից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար
Բացի արևմտաեվրոպական դասականների ստեղծագործություններից, Ա. Ցիցիկյանի նվագացանկում հատուկ տեղ են զբաղեցրել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից շատերի առաջին մեկնաբանն ու խմբագիրն է եղել:
Մենահամերգներով շրջագայել է Սովետական Միության շուրջ 100 քաղաքներում և արտասահմանյան 27 երկրներում:
Թողարկել է 4 հեղինակային ձայնասկավառակ Մոսկվայում, Ռիգայում և 2 ձայներիզ` ԱՄՆ-ում և Երևանում:
Հայ արվեստաբանության մեջ մեծ է Ա. Ցիցիկյանի ավանդը որպես հետազոտողի և գիտնականի: Հեղինակ է ավելի քան 300 հոդվածների՝ թերթերում և ամսագրերում:
Հիմնել և մշակել է հայկական կատարողական արվեստի պատմությունը, խորը հետազոտություններ է կատարել հնագույն երաժշտական գործիքների ուսումնասիրության ասպարեզում և հիմնադիրն է Հայաստանում գիտության մի նոր ճյուղի` երաժշտական հնէաբանության:
1977թ. հայերեն, և 2004թ.-ին ռուսերեն լույս է տեսել նրա «Հայկական աղեղնային արվեստի պատմություն» մենագրությունը:
1967թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1969թ. Արվեստագիտության թեկնածու