ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐԻ
ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐԻ
08/12/0908, Բլուր, Սուրմալուի գավառ — 04/11/0988, Երևան
Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական—հասարակական գործիչ, հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից
1935թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.՝ Ն. Մյասկովսկի) Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է Լենինական, որտեղ համագործակցել է Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ։ Լենինականում սկիզբ է առել մանկավարժական գործունեությունը
1938թ. բնակություն է հաստատել Երևանում
1948թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1959 թվականից)։ Նրա սաներից են Գ. Արմենյանը, Ա. Աճեմյանը, Է. Արիստակեսյանը, Է. Բաղդասարյանը, Գ. Հախինյանը, Է. Հովհաննիսյանը, Գ. Չթչյանը, Մ. Իսրայելյանը, Ե. Երկանյանը, Է. Հայրապետյանը, Ա. Զոհրաբյանը, Ն. Ասլանյանը, Դ. Սաքոյանը և ուրիշներ
1953-1957թթ. եղել է ՀԿՄ վարչության նախագահ
1954-1960թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
Բալետներ.
1946թ. «Սևան»
1968թ. «Անուրջների լիճ»
1973թ. «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
Սիմֆոնիկ պոեմներ.
1939թ. «Ռապսոդիա»
1939թ. «Քնարական պատկեր»
1942թ. «Հայաստան»
1943թ. «Խորեոգրաֆիկ պատկեր»
1952թ. «Արևածագին»
1960թ. «Հրազդան»
Երաժշտություն թատերական ներկայացման համար.
1936թ. «Վենետիկյան վաճառական» (ըստ Ուիլյամ Շեքսպիրի)
1954թ. «Պաղտասար աղբար» (ըստ Հակոբ Պարոնյանի)
1943թ. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար
Երգեր
Ռոմանսներ
Խմբերգեր
Դաշնամուրային պիեսներ
1953թ. ՀԽՍՀ վաստակավոր գործիչ
1956թ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
1961թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1970թ. ՀԽՍՀ Պետական մրցանակ
1977թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ