ԵՐԶՆԿՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ԴԱՎԻԹԻ
ԵՐՎԱՆԴ ԴԱՎԻԹԻ
Կոմպոզիտոր, դիրիժոր
1983 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 19/06/1947թ., ք. Երևանում:
Ուսանել է Սայաթ-Նովայի անվան անվան երաժշտական դպրոցում:
1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1978-1983թթ. ուսանել է Երևան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում:
Ուսանողական տարիներին նվագել է բաս-կիթառ ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում:
1967թ.-ից նվագել է «Պատանեկություն» համույթում:
1969-1972թթ. Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութուջյանի հետ նվագել է ջազ քառյակում, որի շրջանակներում 1970թ. Կույբիշևի միջազգային ջազային փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր:
1972թ.-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբում, 1986թ.-ից գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
1997թ.-ից ԵՊԿ էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր է:
2002թ.-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է:
2013թ.-ից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
«Մուսա լեռ» սիմֆոնիկ պոեմ, 1983թ. (ֆոնդային ձայնագություն)
Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար 1981թ.
Լարային կվարտետ, 1982թ. (ֆոնդային ձայնագություն)
Պիեսներ լարային քառյակի համար, 1979թ.
Փողային կվինտետ, 2002թ.
Դուետ ֆլեյտայի և թավջութակի համար, 1987թ.
Սոնատա սոլո ֆլեյտայի համար, 1988թ.
Սոնատ սոլո հոբոյի համար, 1988թ.
«Ցողե երկինք» ռոմանս ձայնի և թավջութակի համար 2002թ. (ֆոնդային ձայնագություն)
Մյուզքլ Ե. Շվարցի «Վիշապ»-ը պիեսի հիման վրա, 1986թ.
Մյուզքլ Ե. Շվարցի «Երկու նետ»-ը պիեսի հիման վրա, 1987թ.
Երաժշտություն Շ. Պերոյի «Մոխրոտը» պիեսի հիման վրա, 1988թ.
Մյուզքլ Հ. Կոտոյանի և Վալերի «Լուսանկարիչ» պիեսի հիման վրա, 1994թ.
Երաժշտություն «Արձակուրդ ծովի մոտ» գեղարեվստական ֆիլմի համար, 1989թ.
Երաժշտություն «Մոլորակ 888» մուլտֆիլմի համար, 1984թ.
Պոպուրի «Սուրբ ծննդյան թեմաներով» նվագախմբային պիես սիմֆո-ջազ նվագախմբի համար, 1996թ. (ֆոնդային ձայնագություն)
«Աշնանային օր» նվագախմբային պիես սիմֆո-ջազ նվագախմբի համար, 1985թ. (ֆոնդային ձայնագություն)
«Էլեգիա» նվագախմբային պիես սիմֆո-ջազ նվագախմբի համար, 1987թ. (ֆոնդային ձայնագություն)
«Հանդիպում» խոսք Գ. Բանդուրյանի էստրադային երգ 1989թ. (ֆոնդային ձայնագություն)
«Ձմեռ պապի նվերը» մանկական երգ (խոսք` Ս. Մուրադյանի), 1990թ. (ֆոնդային ձայնագություն)
«Բարի գիշեր» մանկական երգ (խոսք` Ս.Մուրադյանի), 1990թ.
«Գարնան կանչով» մանկական երգ (խոսք` Ս. Մուրադյանի), 1984թ.
«Գարնանային երգ» մանկական երգ (խոսք` Լ.Բլբուլյանի), 2005թ. (ֆոնդային ձայնագություն)
«Բիզնեսմեն» էստրադային կատակերգ (խոսք` Ս.Մարտիրոսյանի), 1997թ.
«Սիրո գնացք» էստրադային երգ (խոսք` Բ. Դարիբալթայանի), 1998թ.
«Կանչ» էստրադային երգ (խոսք` Բ. Դարիբալթայանի), 1998թ.
«Հայաստան» էստրադային երգ (խոսք` Լ. Բլբուլյանի), 2001թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Դու շողա հավերժ» երգ երգչախմբի համար (խոսք` Գ. Բանդուրյանի), 2002թ.
«Հայոց վեհափառներին» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2002թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Խառնվել ենք ո՞ւր գնացել» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2002թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Չեմ բողոքի» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2002թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Սերդ սիրտս միշտ կվառի» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2003թ.
«Հայրենիքի կանչ» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2003թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Վառվող կրակ» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2004թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Կյանք ես դու տալիս» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2004թ. (ֆոնդային ձայնագրություն)
«Նոր Նոյան Տապան» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2003թ.
«Աստված մեզ հայ է ծնել» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2005թ.
«Մի խաղա սրտիս հետ այդպես» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2005թ.
«Դու գերել ես իմ հոգին» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2005թ.
«Կարոտ» էստրադային երգ (խոսք` Լ. Բլբուլյանի), 2005թ.
«Կարոտ ունեմ սրտում պահած» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Հենց գնում եմ կարոտում ես» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի),
2006թ.
«Դարդոտ խոսքեր» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Հայոց երգի իշխանուհի» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Դու էլ ինձ պես» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2007թ.
«Հայոց երգի թագավոր» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Հայ ոստիկանի քայլերգ» (խոսք Գ. Շիրմազանի) 2006թ.
«Դու ինձ խոստացար» (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Դու իմ կյանքն ես» (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Սերս քեզ լուսնի կամար» (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2006թ.
«Սիրում եմ քեզ անդադար» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2007թ.
«Սիրո տենչ» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2007թ.
«Դու սեր ես ինձ համար» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2007թ.
«Քայլում ենք միասին» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2007թ.
«Վանա ծով» էստրադային երգ (խոսք` Մ. Բաղդասարյանի), 2008թ.
Երևանի «Պոլիտեխնիկի օրհներգ» (խոսք` Ա. Սահակյանի), 2008թ.
Գեղեցիկ արվեստների ակադեմիայի օրհներգ (խոսք` Է. Բարսեղյանի), 2008թ.
«Բարի եթեր» էստրադային երգ (խոսք` Ա. Սահակյանի), 2008թ.
«20 տարի անց» (խոսք` Ա. Վատյանի), 2008թ.
«Մոռացված երազ» (խոսք` Ա. Բարսեղյանի), 2009թ.
«Գարնան շունչ» (խոսք` Ա. Բարսեղյանի), 2009թ.
«Ճախրանք» (խոսք` Ա. Ստեփանյանի), 2010թ.
Երաժշտություն «Արտիստը» ֆիլմի համար, 2011թ.
«Գարնանային կանչեր» (խոսք` Ա. Հախվերդյանի), 2011թ.
«Մեր Էրեբունի» (խոսք` Ա. Սահակյանի), 2012թ.
Զինվորական երգերի ժողովածու
Փողային կվինտետ, 2002թ.
Դուետ ֆլեյտայի և թավջութակի համար, 1987թ.
Սոնատա սոլո ֆլեյտայի համար, 1988թ.
Սոնատ սոլո հոբոյի համար, 1988թ.
«Ցողե երկինք» ռոմանս ձայնի և թավջութակի համար 2002թ.
«Դու շողա հավերժ» երգ երգչախմբի համար (խոսք` Գ. Բանդուրյանի), 2002թ.
Երևանի «Պոլիտեխնիկի օրհներգ» (խոսք` Ա. Սահակյանի), 2008թ.
Գեղեցիկ արվեստների ակադեմիայի օրհներգ (խոսք` Է. Բարսեղյանի), 2008թ.
«Բարի եթեր» էստրադային երգ (խոսք` Ա. Սահակյանի), 2008թ.
1978թ. Մոսկվայում կայացած երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է Երրորդ մրցանակի:
1988թ. Մոսկվայում Սովետական միության «Մշակույթի հիմնադրամ»-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի:
1996թ. Երևանում ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԿՄ զինվորական երգի համատեղ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
1999թ. Երևանում«Կռունկ» երգի փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման:
2003թ. Երևանում Սայաթ-Նովա մրցույթում «Սերդ սիրտս միշտ կվառի» երգի համար արժանացել է Գլխավոր մրցանակի:
2006թ. արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2008թ. արժանացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ոսկե մեդալի:
2008թ. Մոսկվայում արժանացել է Հայկական միջազգային «Կարոտ» փառատոնի Ոսկե մեդալի:
2011թ. արժանացել է հայկական երաժշտական մրցանակաբաշխություն հատուկ մրցանակի:
2015թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: