ՍԱԹՅԱՆ

ԴԱՎԻԹ  ԱՐԱՄԻ

Կոմպոզիտոր

2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 17/08/1979թ. ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1986-1993թթ. ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:

1993-1996թթ.ուսանել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

1996-2001թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (ղեկ.` Արամ Սաթյան):

2002-2004թթ. ուսումը շարունակել է Հոլանդիայի Maastricht-ի երաժշտական ակադեմիայում (ղեկ.` Ջոն Սլանգեն):

2008-2009թթ. ուսանել է Անգլիայի King’s College համալսարանի ասպիրանտուրայում (ղեկ.` Ջորջ Բենժամին և Սիլվինա Միլստայն):

«3 ակնթարթ» կոնցերտ նվագախմբի համար

«In Memoriam» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար

«Duplex» կվարտետ կլարնետի, ջութակի, դաշնամուրի և թավջութակի համար

«Tango a la Modern» դաշնամուրային կվարտետի համար

«Pass» և  «Non Stop» ստեղծագործությունները՝ փողային նվագախմբի, դաշնամուրի և  կոնտրաբասի համար

«Տարօրինակ ժամանակներ» 15 մենակատարների համար

Երգեր

Ջազային ստեղծագործություններ

Հոլանդիայում դաշնակահարների միջազգային «North Sea Jazz festival»-ի շրջանակներում  կայացած «Leiden jazz competition» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

Շվեյցարիայում «Mountreaux Jazz Piano competition» մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:

«Ամադեուս» միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

ՀԿՄ հատուկ մրցանակի դափնեկիր է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ