ԳՅՈԴԱԿՅԱՆ
ԴԱՎԻԹ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
ԴԱՎԻԹ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
Կոմպոզիտոր, կոնտրաբասահար, դիրիժոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից
Ծնվել է 07/03/1992թ. Երևանում
1999-2006թթ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում Է.Թանդիլյանի դաշնամուրային դասարանում
2008-2012թթ.ուսանել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի «համակարգչային ծրագրավորում» բաժնում
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի դասարանում
2013թ.-ից Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի պետական երիտասարդական Ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է
Դասավանդում է ջազային հարմոնիա, կոմպոզիցիա և բաս-կիթառ նույն դպրոցում
2014թ.-ից Հայաստանի Հանրային Ռադիոյի հեռուստատեսության Սիմֆո-Ջազ նվագախմբի կոնտրաբասահար և բաս-կիթառահարն է
2015-2017թթ. Chico’s New Trio –ի, Aram Vardani Group-ի կոնտրաբասահարն է
2018թ.-ից Արմեն Հյուսնունցի ջազ քառյակի կոնտրաբասահարն է
2018-2021թթ. Fifth Season–ի կոնտրաբասահարն է
2018թ.-ից «Դեյվ Գյոդակյան Ջազ Սեքստետ»-ի և Կվարտետի հիմնադիրն է և կոնտրաբասահարը
2019թ.-ից «Triangle» ջազ-տրիոյի հիմնադիր և կոնտրաբասահարն է
Որպես կոնտրաբասահար հանդես է գալիս բազմաթիվ ջազային կազմերում
2019թ.-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում «ջազային հարմոնիա», «իմպրովիզացիա», «անսամբլ», «ջազային երաժշտության ոճաբանություն և ֆորմայի անալիզ» առարկաները
2019թ.-ից Arm.Strong Production և Arm. Strong Dixie նվագախմբի երաժշտական ղեկավար, գործիքավորող և կոնտրաբասահարն է
Բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային և ջազային ստեղծագործությունների հեղինակ է
«Through the Window», 2014թ.
«At the Best Place», 2014թ.
«The Armenian Recipe» for the Big Band 2015թ.
«For You and Me and Everyone» կամերային նավագախմբի և ջազ տրիոի համար, 2015թ.
«Missed Opportunities”» դաշնամուրային կվարտետի համար 2016թ.
ugue in Three Parts in Eb»??? 2016
«Ֆուգա ¾ in Gm» լարային կվարտետի համար, 2016թ.
Սիմֆոնիկ պոեմ լարայինների և ջազ կվարտետի համար, 2016թ.
«Միայն երազում» ջազային երգ /Only in a Dream»/ Արթուր Սոլախյանի խոսքերով
«Leaving Dilijan» ջազային կվարտետի համար, 2016թ.
«This Night» Big Band-ի համար, 2016թ.
«Իմ և քո Երևան» ձայնի և Big Band-ի համար, Արթուր Սոլախյանի խոսքերով, 2017թ.
Սիմֆոնիա No.1, 2017թ.
2 պիես դաշնամուրի համար, 2017թ.
«A View from Prague» ջազ-սեքստետի համար, 2017թ.
Կոնցվերտ 12 նվագարանների համար, 2017թ.
«Daily Routine» ջազ-տրիոյի համար, 2017թ.
«Passing by the Northern Avenue» Big Band-ի համար, 2017թ.
«Escape» լարային կվարտետի համար, 3 մաս, 2017թ.
«Old and New» սաքսոֆոնների կվարտետի համար, 2018թ.
«Tigger» սիմֆոնիկ սյուիտ, գրված Արամ Ղարիբյանի համանուն ֆիլիմի համար, 2018թ.
«Saralanj Funk» Big Band-ի համար, 2018թ.
Սոնատ շեփորի և դաշնամուրի համար, 2018թ.
«Let it Go» ջազ-սեքստետի համար, 2018թ.
«A Road to the Fairy Tale» ջազ-սեքստետի համար, 2018թ.:
«A Big warm Welcome» Big Band-ի համար, 2018թ.
«A song for Emmy» Big Band-ի համար, 2018թ.
«For All the Good» Big Band-ի համար, 2018թ.
«On the Run» Ջազ սեքստետի համար,2019թ.
Սիմֆոնիա No.2, 2019թ.
«Cloudy Sky» Big Band-ի համար, 2019թ.
«7 Paper Boats» ջազ-սեքստետի համար, 2019թ.
«Uninvited Guests» ջազ-տրիոյի համար, 2019թ.
«Portraits of Abandonment» կամերային անսամբլի համար, /7 նվագարան/, 2019թ.
«So Near and Yet So Far» ջազ-տրիոյի համար, 2019թ.
«Վերադարձ տուն» մանկական նվագախմբի համար, 2020թ.
«Now» ջազ-սեքստետի համար, 2020թ.
«Drink Old Fashioned» ջազ-սեքստետի համար, 2020թ.
«Missed Opportunities» ջազ-տրիոյի համար, 2020թ.
«Մայր Նարինե» ձայնի և դաշնամուրի համար, 2021թ.
«Լույսի մարդ» ձայնի և դիքսիլենդի համար, Արթուր Սոլախյանի խոսքերով, 2021թ.
«Проблемы образования в сфере популярной музыки», 2019թ.
«Джаз в Армении и его армянские интонации», 2019թ.
«Վարժություններ և ստեղծագործություններ մանկապատանեկան նվագախմբերի համար», 2019թ.
«Վարժություններ և ստեղծագործություններ մանկապատանեկան փողային նվագախմբերի համար», 2019թ.
«Երաժշտություն փոփոխության համար» փառատոնին պարգևատրվել է կրթաթոշակ հաղթելու մասին վկայականով, 2014
Որպես Ալ.Սպենդիարյանի անվան մասանգիտացված դպրոցի դիրիժոր և ուսուցիչ՝ ձեռքբերումների համար Երևանի Քաղաքապետարանի կողմից արժանացել է դիպլոմի, 2015թ.
Հայաստանի Ջազային ասոցիացիայի կողմից Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Big Band-ի ձեռքբերումների համար պարգևատրվել է դիպլոմով, 2019թ.
Որպես Ալ. Սպենդիարյանի անվան մասանգիտացված դպրոցի դիրիժոր և ուսուցիչ՝ ձեռքբերումների համար Երևանի Քաղաքապետարանի կողմից արժանացել է դիպլոմի, 2015թ.
Կարեն Գրիգորյանի Ջազ Կվարտետի կազմում միջազգային Tutti-Jazz մրցույթին արժանացել է դիպլոմի, 2020թ.