ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԴԱՎԻԹ ԳԱԳԻԿԻ
ԴԱՎԻԹ ԳԱԳԻԿԻ
Կոմպոզիտոր
2006թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 10/10/1983թ., ք. Երևանում:
1991-1998թթ. ուսանել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում (ղեկ.՝ Աշոտ Ղազարյան):
1998-2000թթ. ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում (ղեկ.՝ Ավետիք Պիվազյան):
2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժինը (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
2008թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
1991-2007թթ. երգել է «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ» և «Հովեր» երգչախմբերում
2002թ․ աշխատել է «Կենտրոն» հեռուստատեսությունում որպես դաշնակահար (Սերգեյ Դանիելյանի «Փշալար» հաղորդաշար)
2002-2009թ. Փառատոների կազմակերպիչ/օգնական, Հայաստանի կոմպոզիտորների միություն
2009-2013թթ. աշխատել է ԵՊԿ ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2018թ. որպես ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամ՝ մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական մշակութային համաժողովին.ք. Տուլա:
Վարիացիաներ ժողովրդական թեմայով, 2000թ.
Վոկալ շար սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Դավիթ Բալասանյանի), 2000թ.
Սոնատին ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2001թ.
Վոկալ շար «Բնապատկերներ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Վահագն Դավթյանի, Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի), 2001թ.
«Սիրո Քարոզիչ» երկսեռ երգչախմբի համար, (խոսք` Վահան Տերյանի), 2001թ.
Դուո ֆլեյտայի և ալտի համար, 2002 թ., նվիրվում է ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին
Լարային տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար, 2002-2003թթ.
«Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար, 2002-2003թթ.
«Postlude in memoriam… » («Հիշատակի պոստլյուդ») ջութակի և դաշնամուրի համար, 2003-2004թթ.
«Metamorphoses of a Ritual» («Րիտուալի մետամորֆոզները») սիմֆոնիկ նվագախմբի համար, 2005թ.
«Flower Garden in the Dark» («Ծաղկե պարտեզը խավարում») ֆլեյտայի, կլառնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2006թ.
Մոնոլոգ-ֆանտազիա սոլո կլառնետի համար` նվիրված կլառնետահար Մարտին Ուլիխանյանին, 2006թ.
Դաշնամուրային տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար` նվիրված Արկադիա Դի Րոմա տրիոյին (Իտալիա), 2007-2008թթ.
Արաբեսկ դաշնամուրի համար` նվիրված դաշնակահար Արթուր Ավանեսովին, 2012թ.
«The Pillow Tagh» («Բարձի տաղ») կլառնետի, ջութակի, ալտի և կոնտրաբասի համար: Սստեղծագործությունը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով (NDR Radiophilharmonie), 2013թ.
Միկրոլյուդներ դաշնամուրի համար, 2015թ.
Երգեր Կոմիտասի խոսքերով՝ սոպրանոյի և դաշնամուրի համար, 2015թ.
«Monument» դաշնամուրի և ձայնագրության համար, նվիրվում է Կոմիտասին, 2015թ.
«Tweet» սոլո ֆյելտայի համար, Տաթևիկ Բաղդասարյանի հիշատակին, 2016թ.
«Արահետներ» բանաստեղծությունների ժողովածու, «Միտք» հրատարակչություն, 2001թ.
Դուո ֆլեյտայի և ալտի համար, Sordino Ediziuns Musicalas, 2002թ.
Մոնոլոգ-ֆանտազիա սոլո կլառնետի համար, Da Vinci Edition, 2018թ.
2003թ. Երևանում Բենջամեն Բրիտտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթում «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար արժանացել է 2-րդ մրցանակի:
2006թ. Երիտասարդ կոմպոզիտորների «Նարեկացի» մրցանակաբաշխության «Ժամանակակակից դասական երաժշտություն» նոմինացիայում արժանացել է գլխավոր մրցանակի Postlude In Memoriam…» ստեղծագործության համար
2010թ. Սիչուանի (Չինաստան) կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթում «Ծաղկե պարտեզը խավարում» ստեղծագործության համար արժանացել է 3-րդ մրցանակի:
2016թ. Երևանում Նարեկացի արվեստի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
2019թ․ Tenth Piano Composition Competition Fidelio Online մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի (Իսպանիա, Մադրիդ)։
2019թ․ Tenth Piano Composition Competition Fidelio Online մրցույթի ատոնալ ժամանակակից անվանակարգում արժանացել է երրորդ մրցանակի (Իսպանիա, Մադրիդ)։
2020թ. Բալասանյանի Mister of uncertainty ստեղծագործությունը Creative Armenia Self-Quarantine Challenge-ի շրջանակներում ճանաչվել է լավագույններից ու մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունների հետ մեկտեղ ներկայացվել selfquarexperiment.com կայքէջում։
2021թ․ Twelve Piano Composition Competition Fidelio Online մրցույթի մինիմալիստական/էքսպերիմենտալ/նյու էյջ անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի (Իսպանիա, Մադրիդ)։