ՇԱԳՈՅԱՆ

ԳՈՀԱՐ  ԿԱՌԼԵՆԻ

Երաժշտագետ

Ծնվ 29/04/1958թ. Երևանում

ՀԿՄ անդամ է 1997թ.-ից:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1988-1989, 2002-2004թթ. եղել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի հայցորդ (ղեկ.՝ պրոֆ. արվեստագիտության դոկտոր Մ. Եվ. Տարականով, մահից հետո ղեկ.՝ պրոֆ. արվեստագիտության դոկտոր Ե. Բ. Դոլինսկայա)

1987թ. անցել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայում վերավորակավորման 3-ամսյա ստաժավորման կուրսեր (ղեկ.՝ պրոֆ. արվեստագիտության դոկտոր Մ. Եվ. Տարակնով)

1978-1983թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում (երաժշտագիտական բաժնին)

1973-1978թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժնում

1966-1973թթ. ուսանել է Երևանի Կ. Սարաջյանի անվ. երաժշտական յոթնամյա դպրոցի դաշնամուրային բաժնում

1986թ. ստացել է երկամսյա անգլերենի արագացված կուրսեր՝ Խ.Աբովյանի անվ. ինստիտում

1979-1981թթ. մասնակցել է գրաբարի դասընթացների ԵՊՀ (1 տարի ազատ ունկնդիր) և ԵՊԿ (2 տարվա դասընթաց) պրոֆ.՝ Խ. Պալյան

2022թ. գիտաչափությանը նվիրված 3-րդ աշնանային միջազգային դպրոց՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափության» սերտիֆիկատ

2018թ.-ից հանդիսանում է  Հայաստանի կոմպոզիտորների միության «Հայ կոմպոզիտոր» ամսագրի հիմնադիր-պատասխանատու քարտուղար

2005թ.-ից՝ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի «Երաժիշտ» ամսաթերթի հիմնադիր և թողարկման պատասխանատու։

2004-2012թթ. զբաղվել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոսների ուսումնա-մեթոդական հոդվածների ժողովածուի պատրաստմամբ Պրակ 1-7 (2004-2010,  հիմնադիրներ՝ կազմող և խմբագիր Գ. Կ. Շագոյան, ռեկտոր, պրոֆեսոր՝ Ս. Գ. Սարաջյան և խմբագրական խորհրդի նախագահ),  վերանվանվել է Բանբեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի. ուսումնամեթոդական հոդվածներ 8-9.1. 2011-2012 թթ., և գիտամեթոդական հոդվածներ 8-9.2. 2011-2012թթ., 2 գրքով (խմբագրական խորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր՝ Շ. Հ. Շահինյան)։ Վերահիմնադրվել է՝ 2019թ.-ին, որպես ԵՊԿ դասախոսների ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու, ԲՈԿ-ի առաջարկով, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից (խմբագրական խորհրդի նախագահ, պրոֆեսոր):

2004-2008թթ. «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնում դասավանդել է «Երաժշտության համըադհանուր պատմություն» առարկան։

2004թ.-ից Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա, «ԵՊԿ հրատարակչության» տնօրեն (հիմնադիրներ՝ Գ. Կ. Շագոյան՝ տնօրեն և Ս. Գ. Սարաջյան՝ հրատարկչական խորհրդի նախագահ 2004 թ.-ից)  և գլխավոր խմբագիր։

2000թ. Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա, «Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական  ամսագրի հիմնադիր-գլխավոր խմբագիր (հիմնադիրներ՝   Գ. Կ. Շագոյան՝ գլխավոր խմբագիր և ռեկտոր, պրոֆեսոր, Ա. Բ. Սմբատյան՝ հիմնադիր-տնօրեն)։

1998թ.-ից «Երաժշտական Հայաստան» գիտական միջազգային ամսագրի հիմնադիր գլխավոր խմբագիր (հիմնադիրներ. Գ. Կ. Շագոյան՝ գլխավոր խմբագիր և ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Բ. Սմբատյան՝ հիմնադիր տնօրեն։

1998թ.-ից «Երաժշտական Հայաստան» ամսագրի բարեկամների ակումբ, (հասարակական հիմունքներով) հիմնադիր և ղեկավար։

1994-1999թթ. եղել է ՀՀ Ազգային ռադիոյի երաժշտական գլխավոր հաղորդումների խմբագիր։

1985-1994թթ. դասավանդել է Խ.Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանում (1988-1990 թթ. ամբիոնի վարիչի տեղակալ՝ հասարակական հիմունքներով)։

Գիրք.
համահեղինակ՝ Սարաջյանի անվ. երաժշտական դպրոց, Եր., «Առերեսում»-Անի,  2002։

Հրատարակչություն.

«ԵՊԿ հրատարակչություն» հիմննադիր, հրատարակիչ, 2004թ.-ից առ այսօր՝ ղեկավար:

Ամսագիր.
«Երաժշտական Հայաստան» գիտական միջազգային ամսագրի, (գրանցված ԲՈԿ-ում, (ընդունելի դոկտորականների ատենախոսությունների ցանկում 2003 թ-ից) հիմանդիր-գլխավոր խմբագիր 1996թ.-ից: 1-ին համարը՝ 1998թ.-ից հրատարակվում է առ այսօր, բազմաթիվ հոդվածների հեղինակ։

«Հայ Կոմպոզիտոր» ՀԿՄ պաշտոնական մամուլ-մսագրի հիմնադիր-պատասխանատու քարտուղար, հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյան:

Թերթ.
«Երաժիշտ» ամսաթերթի ստեղծում, թողարկման պատասխանատու 2005 թ-ի դեկտեմբերից – առ այսօր բազմաթիվ հոդվածների հեղինակ։

Թեզեր.
5 տարբեր գիտաժողովների գրքույկ տեղեկատուներում, 1՝ միջազգային ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, 1՝ Կոմիտասի անվ. պետ.կոնսերվատորիայում, 3՝ Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանում։

 

70-ից ավելի  հոդված ամսագրերում, «Երաժշտական Հայաստան», «Հայացք Երևանից». 70-ից ավելի  հոդված ամսագրերում, «Երաժշտական Հայաստան», «Հայացք Երևանից». կոմպոզիտորներ՝ Ղ.Սարյանի, Ա.Սմբատյանի,Ա. Տերտերյանի, Ե.Երկանյանի, Ա.Հարությունյանի և այլոց,  ստեղծագործությունների և գործունեության մասին։երաժշտագետներ՝  Թ. Մ. Արազյանի, Ի. Գ. Տիգրանովայի, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր՝ Եվ. Մ. Տարականովի, մասին։գիտական, պատանիների կատարողական արվեստի մասին, նոր հրատարակված գրքերի գրախոսականներ, նոր թողարկված CD- մասին տեղեկություններ, հարցազրույցներ:

90-ից ավելի հոդված թերթերում 3«Երաժիշտ», «Ազդակ», «Ազգ», «Հայաստան», «Առավոտ», «Եթեր», Ստեփանավանի շրջանի «Փարոս»։կոմպոզիտորներ՝ Բորիս Սակկիլարիի, Ալեքսանդր Աճեմյանի, ՍտեփանԼուսիկյանի, Վարդան Աճեմյանի մասին ևն։երաժշտագետներ՝ Իրինա Տիգրանովայի, Թերեզա Արազյանի, Նիկողոս Թահմիզյանի և այլոց մասին։«Տուք միտս» երաժշտական ակումբի, Ավետ Տերտերյան հիմանդրամի գործունեության,Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի 75-ամյակի մասին, «Շնորհանդես ծիծեռնակաբերդի ,,Ակոռում,,» և այլն։

Հանրագիտարաններում՝ 28 հեղինակային հոդված և 34 խմբագրական աշխատանք:

ՀՀՀ-ում, 17-ը հեղինակային, ՀՀՀ-ում, 17-ը հեղինակային,   ՀԵՀ ընթացքում է նաև հրավիրված համակարգող մասնագետկոմպոզիտորներ՝ Արմեն Սմբատյան, Արզաս Ոսկանյան, Վարդան Աճեմյան, Սարաջյաններ ևն, երաժշտագետներ՝ Կարինե Ջաղացպանյան, Ի. Տիգրանովա, Թ. Արազյան, Շ. Ափոյան, Սվետլանա Սարգսյան ևն,կատարողներ՝ Թովմաս Պողոսյան, Էմմա Պապիկյան, Հասմիկ Պապյան, Լևոն Չիլինգիրյան, Ֆելիքս Սիմոնյան, Վիլլի Սարգսյան, Ս. Նավասարդյան ևն այլոց մասին։ժանրերին վերաբերող՝ օպերա, օպերետտ, սիմֆոնիկ երաժշտություն, սիմֆոնիա ևն։

121 ռադիոհաղորդումներ որոնցից՝ 54 հեղինակային ռադիոհաղորդումներնվիրված՝Կոմիտասին, Գագիկ Հովունցին, Ավետ Տերտերյանին, Առնո Բաբաջանյանին, Ստեփան Լուսիկյանին, Սոֆյա Ազնաուրյանին և այլոց։

Երաժշտական շաբաթներ՝  Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատուրյանի, Ավետ Տերտերյանի ծննդյան հոբլյաններին նվիրված հեղինակային հաղորդումներ և համերգային ծրագրեր։պատանի երաժիշտների կատարողական արվաստինգրական հողորդումներ՝ Արտեմ Հարությունյան-50, Ք. Աճարյանի Ե. Չարենցի անվ. Գրականության և Արվեստի  թանգարանին նվիրված 5 հաղորդում:

4 հեղինակային հաղորդաշար ամփոփված 67 հաղորդման մեջ2 տարի տևողությամբ երաժշտական հիմնականում համահայկական նաև համաշխարհային տեղեկատվական հաղորդաշար «Պրեստո»,1 տարի տևողությամբ  «Սփյուռքահայ երաժիշտներ»«Արվեստագետների գերդաստանը» նվիրված Խաչատուրյաններին,  Սաթյաններին, Գևորգյաններին։«Դասական երաժշտության ժամ» 2 հաղորդում, բազմաթիվ հաղորդումներ «Մեկ ստեղծագործություն» հաղորդաշարում։

18 համերգ-դասախոսությունների կազմակերպում և վարում. Հրազդանում (Կոմիտասի 125 ամյակին), Գավառում (1996՝ «Հայկական հնգյակ»-ին նվիրված, համատեղ ԱՕԿՍ-ի և Ա. Տերտերյանի ֆոնդի, ամենամյա՝ հուլիսի 29-ին Ա. Կերտերյանի ծննդյան օրը Այրավանում համատեղ Ի. Տիգրանովայի հետ նաև Երևանում դեկտեմբերի 11-ին 1994-ից 2011, այնուհետև Ռ. Տերտերյանի հետ, նաև «Տերտերյանի ժամանկը» միջազգային փառտոնի կազմակերպիչ-՝2015 թ.), Երևանում (Հասմիկ Լելոյան՝ ԳԱԹ-ում 3 համերգ1995-ին, ), համատեղ Գյումրիի (Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգրան) հետ,։   Հոկտեմբերի 25-ին 2010թ-ին ԵՊԿ Գիտական խորհրդում Սփյուռքահայ երաժշտագետ, խմբավար, Ներսես Շնորհալի շքանշանակիր Գրիգոր Փիտէճեանին (Նյու-Յորք) ԵՊԿ պատվավոր պրոֆեսորի կոչում, զեկույցով ներկայացրեց Գ.Կ.Շագոյանը։

 

Գ. Շագոյանի գործունեության մասին հոդվածներ Սփյուռքում, Հայրենիքում, Ռուսաստնում (Մոսկվա) ևն։

1988թ. արժանացել է պատվոգրի՝ ՀՀ ԳԱԱ ԱԻ «Գուրգեն Ալեմշահ» մենագրությունդիպլոմային աշխատանքի համար (ղեկ., պրոֆ. արվեստագիտության դոկտոր՝ Ն. Կ. Թահմիզյան)

1995թ.-ից ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

2003թ. Պարգևատրվել է «Ա. Խաչատրյան» հուշամեդալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

2017թ. Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

2018-2019թթ. ՀՀ հանրային խորհրդի անդամ

2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։