ՄԱՆԱՍՅԱՆ

ԳԵՎՈՐԳ  ՑՈԼԱԿԻ

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

1980թ.-ից ՍՍՀՄ, 1991թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

Ծնվել է 02/06/1953թ., Սամցխե-Ջավախեթիում (Ախալցխա):

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1961-1967թթ. ուսանել է Սամցխե- Ջավախեթիի հայկական դպրոցում և երաժշտական դպրոցում (դասատու` Ց. Բ. Ախվլեդիանի):

1968-1972թթ. ուսանել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի

ստեղծագործական և տեսական բաժիններում (ղեկ.` Է. Բաղդասարյան):

1972թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի ( ղեկ. Ալեքսանդր Հարությունյան), այնուհետև` դաշնամուրային (ղեկ.` Է. Աբրահամյան) և դիրիժորական (ղեկ.` Հ. Ոսկանյան) բաժիններ:

1978-1983թթ. ղեկավարել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ` Թաթուլ Ալթունյանի երգի- պարի պետական անսամբլը` որպես գործիքային մասի ղեկավար:

1983-1986թթ. եղել է Սահառունու անվան. ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը:

1987-1991թթ.եղել է Հայգլխհամերգ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը:

1994-1997թթ. եղել է ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության վաստակավոր կոլեկտիվ Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

1996-1998թթ. եղել է «ՀԻն Երևան» վոկալ- գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դաշնակահարը:

2000թ.-ից Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է:

1984թ.-ից Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժնի և նվագախմբի ղեկավարն է:

1996թ.-ից ԵՊԿ Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դասախոս է, դոցենտ:

2011թ.-ից եղել է «Վարպետներ» համույթի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

Դաշնամուրային տրիո, 1972թ.

«Հայաստան» սիմֆոնետտա, 1975թ.

«Սարդարապատ» կանտատ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք ` Գ. Էմինի),1976թ.

Երգ -բալլադ «Եթե քարերը խոսեին»`նվիրված մեծ հաղթանակի 40-ամյակին (Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ), 1976թ.

«Կոնցերտ- պոեմ» դաշնամուրի և սիմֆwnik. նվագախմբի համար, 1977թ.

Թ. Ալթունյանի անվան երգի- պարի անսամբլի համար գրված և մշակված 30-ից ավելի երգեր ու պարեր, 1980-1987թթ.

«Տոնական» երգ-պար

«Էրզրումի շորոր» երգ-պար, խոսք` Հր. Հովհաննիսյանի

«Դարդս տվի հովերին» խոսք` Հ. Շիրազի

«Ղարաբաղի ժող. պարեր»

«Հայ Նուբար» ժող. երգերի շարք

« Հոյ իմ նազանի յարը»

«Ախալցխայի պար» բեմադրությունը` Ա. Ղարիբյանի

«Ռեքվիեմ» պարային սյուիտ` նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին( բեմադրությունը` Վանուշ Խանամիրյանի), 1989թ.

« Տոնական նախերգանք» Ա. Մերանգուլյանի անվան ժող. գործիքների անսամբլի համար երգերի շարք, 1995թ.

«Կարոտի կանչ» 4 լազերային սկավառակ, 60 հեղինակային երգեր, 2002-2004թթ.

2003թ. «Ջավախք- հոս կապրինք» վավերագրական ֆիլմի համար գրված սիմֆոնիկ պատկերներ (Հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ)

«Օրհներգ» Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար, 2005թ.

7 երաժշտական պատկերներ Կամերային երաժշտական թատրոնի համար, 2005թ.

«Աշնանային անուրջներ» դաշնամուրի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար, 2009թ.

«Նվիրում» մենանվագ սաքսոֆոնի համար, 2009թ.

«Նոստալջի» դաշնամուրի համար, 2009թ.

«Հայաստան» երգ- բալլադ (խոսք` Հ. Հովեյանի), 2010թ.

9 էստրադային և ժողովդրական երգ 9 խոսք` Օքրո Օքրոյանի), 2010թ.

2000թ.-ից կատարել է շուրջ 100 հեղինակային ժողովրդական-գուսանական երգերի մշակումներ և գործիքավորումներ Հայաստանի Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի համար.

Սայաթ-Նովա. երգերի ընտրանի (18 երգ)

Ջիվանի. 8 երգ

Գուսան Աշոտ. երգերի շարք (7 երգ)

Շերամ. երգերի ընտրանի (3 երգ)

 

Հեղինակային երգեր.

«Եկան օրեր ու անցան»

«Հուշեր»

«Իմ դարդերս, դարդերս»

«Ախ, ուր ես, ուր ես»

«Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»

«Տոնական Երևան»

«Իմ Երևան»

ԵՊԿ դոցենտ է:

2013թ. պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ