ՉԹՉՅԱՆ
ԳԵՂՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԳԵՂՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Կոմպոզիտոր
ՀԿՄ անդամ՝ 1955թ.—ից
Ծնվել է 30/08/1929 թ., ք. Գյումրիում:
1940թ.-ից ուսանել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում:
1953թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան):
Կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Յու. Ա. Ֆորտունատովի և Գ. Ու. Լիտինսկու դասարաններում:
1953թ.-ից Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարն է:
1971թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում:
1986 թ.-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության հաշվիչ հանձնաժողովի անդամ է:
1981-1989թթ. վարել է ՀԵԿՄ կուսկազմակերպության առաջին քարտուղարի պաշտոնը:
1989թ.-ից Հանրապետական Կանանց խորհրդի նախագահության հիմնադիր-անդամ է:
1989թ.-ից Հանրային ռադիոյի գեղարվեստական խորհրդի անդամ է:
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (3 մաս), 1951թ.
Ռոմանսների ցիկլ, խոսք՝ Հովհ. Շիրազի, ձայնի և դաշնամուրի համար, 1952-1954թթ. (ռուսերեն լեզվով)
Ֆուգա լարային կվարտետի համար, 1952թ.
«Բալետային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1956թ.
Ռոմանսների ցիկլ, խոսք՝ Ե. Չարենցի, ձայնի և դաշնամուրի համար, 1957թ. (ռուսերեն լեզվով)
«Իմ Հայաստան» կանտատ խառը երգչախմբի համար, խոսք՝ Մ. Մարգարյանի և Գ. Սարյանի, 1959թ.
«Սիրո երգեր» ռոմանսներ, խոսք՝ Ս. Կապուտիկյանի, ձայնի և դաշնամուրի համար, 1961թ. (ռուսերեն լեզվով)
Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար (1 մաս), 1963թ.
Ռոմանսների ցիկլ, խոսք՝ Պ. Սևակի, ձայնի և դաշնամուրի համար, 1964թ. (ռուսերեն լեզվով)
«Յոթ մանկական սիմֆոնիկ պատկեր» փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, 1965թ.
Նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար, 1965թ.
Սկերցո ջութակի և դաշնամուրի համար, 1965թ.
Հումորեսկ դաշնամուրի համար, 1966թ.
«Կոնցերտային սկերցո» շեփորի և դաշնամուրի համար, 1967թ.
«Բարի լույս» նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար, 1967թ.
Արիա, Պար, Տոկատ ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար, 1970թ.
«Հայկական բարելևֆներ»պիեսների ցիկլ դաշնամուրի համար (նվիրվումէ Աննա Ամբակումյանին), 1972թ.
«Տարվա եղանակներ», փոքրիկ կանտատ իգական երգչախմբի համար, խոսք՝ Խ. Սարազյանի, Սարմենի և Պ. Միքայելյանի, 1972-1973թթ.
«Հայրենի քարեր» խառը երգչախմբի համար, խոսք՝ Մ. Քանքանյանի, 1973թ.
«Անհայտ զինվոր» պոեմ-ռեքվիեմ խառը երգչախմբի համար, ոխսք՝ Ս. Մուրադյանի (նվիրվում է Հայաստանի Ակադեմիական կապելլային), 1975թ.
«Էջեր Ավետիք Իսահակյանի պոեզիայից» ռոմանսների ցիկլ ձայնի և դաշանմուրի համար, 1975թ.
Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Հոր հիշատակին» (2 մաս), 1976թ.
«Հուշեր», «Դիմակներ» շեփորի և դաշնամուրի համար, 1977թ.
«Մտորում», «Ուրախ տրամադրություն» փայտյա փողային գործիքների կվինտետի համար, 1977թ.
«Կովկասյան ուրվանկար» շեփորի և դաշնամուրի համար, 1978թ.
Էլեգիա շեփորի և դաշնամուրի համար, 1978թ.
Սոնատ շեփորի և դաշնամուրի համար, (3 մաս, նվիրվում է Յու. Բալյանին, 1979թ.
«Պրելյուդ-նվիրում Սիլվա Կապուտիկյանին» դաշնամուրի համար, 1979թ.
«Երկու շշուկ» վոկալ ցիկլ, խոսք՝ Վ. Դավթյանի, ձայնի և դաշանմուրի համար, 1980 թ.
«Վարդավառ» դաշնամուրի համար (4 ձեռք), 1982թ.
«Լուսաբաց» դաշնամուրի համար (4 ձեռք), 1982թ.
Սոնատ մենակատար թավջութակի համար (1 մաս), 1983թ.
Կոնցերտ դաշնամուրի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար «Պատանեկան» (3 մաս), 1984թ.
«Երևան» երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, խոսք՝ Սուրեն Մուրադյանի, 1984թ.
Սոնատ ալտի և դաշնամուրի համար (3 մաս), 1986թ.
Սոնատին դաշնամուրի համար (3 մաս), 1986թ.
Սոնատ ուդի և դաշնամուրի համար (3 մաս), 1987թ.
Կվինտետ 4 ֆլեյտայի և ալտ-ֆլեյտայի համար (2 մաս), 1988թ.
Կամերային սիմֆոնիա՝ Արամ Խաչատրյանի հիշատակին, լարային նվագախմբի համար (1 մաս), 1988թ.
Պոեմ թառի համար, 1990թ.
«Խոնարհվել է սարը» վոկալ ցիկլ, խոսք՝ Հ. Սահյանի, ձայնի և դաշնամուրի համար, 1990թ.
«Անձրևը տեղաց» վոկալ ցիկլ, խոսք՝ Ս. Սաֆարյանի, ձայնի և դաշնամուրի համար, 1993թ.
«Հայ արի զինվոր» երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, խոսք՝ Սուրեն Մուրադյանի, 1993թ.
«Հայրենի երկիր» երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, խոսք՝ Ս. Հակոբյանի, 1994թ.
«Սուրբ հոգի» վոկալ ցիկլ, խոսք՝ Ն. Պոզապալյանի, ձայնի և դաշնամուրի համար, 1995թ.
«Աղոթքներ» ըստ Մուշեղ Իշխանի, տրիպտիխ խառը երգչախմբի համար, 2000թ.
«Հայկական էսքիզ», «Հումորեսկ» շեփորի և դաշնամուրի համար, 2001թ.
Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1 մաս), 2006թ.
«Ժանյակներ» ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2007թ.
«Նովելլետ», «Բուռլեսկ» ֆագոտի և դաշնամուրի համար, 2007թ.
«Էստամպներ» դաշնամուրային տրիո, 2012թ.
Երաժշտության դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների համար (համահեղինակներ՝ Մ. Մազմանյան, և Յու. Յուզբաշյան), Երևան, «Լույս» հրատ., 1967, 1969, 1971, 1973, 1975, 1978, 1981, 1983, 1985, 1987, 1990թթ.
3. Հայ կոմպոզիտորների ժող. գործիքների պարտիտուրների ժողովածու (2 հատոր) “Պարտիտուրի վերլուծում և ընթերցում” առարկայի ձեռնարկ, ձեռագիր
Ց. Սիմոնյան «Գեղունի Չթչյանը մանուկներին», 1973թ.
С. Аматуни “Жизнь и творчество Гегуни Читчян”, 2003г.
Լ. Մուսիկյան, «Գեղունի Չթչյան-մատենագիտություն», 2004թ.
Музыкальная энциклопедия , том IV, стр. 978-1982թ.
Հայկական սովետական հանրագիտարան, հատոր IX, էջ 6, 1989թ.
Հայկական համառոտ հանրագիտարան , հատոր VI, էջ 127, 2003թ.
«Հայուհիներ» հայկական հանրագիտարան, հատոր II, էջ 339
Мариетта Шагинян – “Дневник писателя” – стр. 77, 1953г.
«Սովետական արվեստ», 1972 թ., No 5, էջ 45
«Նախասիրությունը՝ երգ և ռոմանս» հեղ.՝ Շ. Ափոյան
«Սովետական Հայաստան» 1975 թ., No 11, էջ 27-28, «Գեղունի Չթչյանի դիմանկարը» հեղ.՝ Ա. Ցիցիկյան
“Советская музыка” – 1982 г. No 8, стр. 30-32, “Искренность чувств”, авт. А. Григорян
“Советская музыка” – 1984 г. No 3, стр. 112, “Авторы рассказывают”
“Музыкальная академия” – 2005г. No 1, стр. 162-164, “Из портретной галереи”, авт. С. Аматуни
Ս. Ավագյան «Նշանավոր հայուհիներ», էջ 238, 2006թ.
Գ. Վարդանյան «Գյումրի», էջ 147, 2008թ.
«Արվեստ և ժամանակ», 2009թ., No 3-4, 7-9 էջ, «Գեղունի Չթչյանի հուզական և բանական երաժշտությունը», հեղ.՝ Ա. Սարյան
«Երաժշտական Հայաստան» 2009թ. No 3, էջ 1-52 հոդվածների շարք (17 հոդված),
«Արվեստ և ժամանակ» 2010թ. No 1-2, էջ 11-14, “Живое ощущение жизни”, авт. С. Саркисян
1968թ. աշխատանքային գերազանցության համար պարգևատրվել է մեդալով:
1970թ. աշխատանքային արիության համար պարգևատրվել է մեդալ:
1970թ. արժանացել է Միջազգային մրցույթի դափնեկրի կոչման:
1980թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
1986թ. արժանացել է ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գորչի կոչման:
1990թ ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2009թ. պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով:
2009թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2011թ. արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման:
Համամիութենական, հանրապետական 40-ից ավելի կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է:
Արժանացել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության, ԽՍՀՄ արհմիության կոմիտեի, Լատվիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ հանրապետությունների մշակութային կամզակերպությունների և զինվորական մասերի, Երևան քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների, զինվորական մասերի և այլ կազմակերպությունների 30-ից ավելի պատվոգրի: