ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԲԵԼԱ  ՏԻԳՐԱՆԻ

Կոմպոզիտոր

2014թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է։

Ծնվել է՝ 09/08/1982թ.

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1997-2001թթ. սովորել է Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային ֆակուլտետում:

2001-2006թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դաշնամուրային ֆակուլտետում:

2003-2008թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական

Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետում (պրոֆ.՝ Ա. Սաթյան)

2001-2013թթ. աշխատել է Գյումրու ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբում և երգչախմբում

2008-2009թթ. աշխատել է Գյումրու «Իմպրոռիթմ» վարժարանում

2009թ.-ից առ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս է (մասնագիտություն, գործիքավորում, գործիքագիտություն, խմբերգային վերադաշնակում, պարտիտուրի ընթերցում, ընդհանուր դաշնամուր, նվագակցություն)։

«Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» նախագծի հեղինակը և համակարգողն է

2015-2016թթ. աշխատել է որպես ՀԿՄ երաժշտական մասի համակարգող (խմբագիր)

2015-2017թթ. աշխատել է որպես Հայ Էլեկտրամեքենա ԲԲԸ կից ԱԳԺՀ երաժշտական ամբիոնի վարիչ

2017թ.-ին «Կոմպոզիցիա, խմբավարական» բաժնի, մագիստրատուրայի բաժնի վարիչն է

2017-2018թթ.-ին «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի «Կոմպոզիցիա» անվանակարգի համակարգողն էր

2017-2020թթ. ԳՈՀԱՐ երաժշտանոցում դասավանդել է հարմոնիա, սոլֆեջիո

Ստեղծագործությունները կատարվել են Ավստրիայի մի շարք քաղաքներում, ՌԴ-ի Եկատերինբուրգում:

Ստեղծագործությունները հնչել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Աշխատելով ԳՈՀԱՐ երգչախմբում՝ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Լիբանան, Կիպրոս, Սիրիա, Թուրքիա:

Հեղինակ է բազմաբնույթ ստեղծագործությունների` լարային կվարտետ, դաշնամուրային պիեսներ, կամերային սիմֆոնիետ, սիմֆոնիկ պոեմ, «Գարուն» ձայնի կոնցերտ, Սիմֆոնիա, խմբերգեր և այլն: Հեղինակ է նաև էստրադային երգերի:

«Ռիթմ-թելադրություններ»-ի ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակն է, որը հաստատվել է ԵՊԿ-ի գիտական խորհրդի կողմից։ Նրա սաները միջազգային մրցույթի 1-ին կարգի դափնեկիրներ են։

2014թ.-ից եղել է մրցույթի ժուրիի անդամ և ընդգրկվել մրցույթի աշխատակազմի մեջ: 2017թ-ին «Վերածնունդ»  փառատոնի շրջանակներում, որպես խմբի ղեկավար, մրցույթ-փառատոնի դափնեկիրների հետ համերգային շրջակայության է մեկնել է Սլովենիա, Ավստրիա, Իտալիա։ Վիեննայի Երաժշտական ակադեմիայում /տնօրեն, պրոֆեսոր Բ. Պերենուդի գլխավորությամբ/ անցկացվել է փորձի փոխանակում և վարպետության դասեր։

2012թ. «Վերածնունդ» միջազգային 1-ին փառատոնի Մեծ  մրցանակակիր

2021թ. Լատվիայում /Ռիգա/ կայացած միջազգային մրցույթի 1-ին կարգի դափնեկիր

2021թ. Ֆրանսիայում /Փարիզ / կայացած միջազգային մրցույթի Մեծ  մրցանակակիր

2021թ․-ից ԵՊԿ դոցենտ է

 

Պարգևատրվել է Գյումրու քաղաքապետի շնորհակալագրով և պատվոգրով:

Պարգևատրվել է Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի 45-ամյակին նվիրված հուշամեդալով։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ