ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ԱՐՓԻ  ԴԵՐԵՆԻԿԻ

Երաժշտագետ

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 11/05/1948թ., Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուսանել է Երևանի Սարաջևի անվան և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժնում:

Ուսանել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տեսական բաժնում:

1967-1972 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտության պատմության և տեսության բաժնում:

1974 թ.-ից  աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում որպես գիտաշխատող:

Հեղինակ է գիտական աշխատությունների, հոդվածների և գրախոսությունների։

Հայոց միջնադարյան երգահանների գործունեությունը, հայ հոգևոր երգեցողության ուշ միջնադարյան դպրոցները, Մխիթարյան միաբանության երաժշտական ժառանգությունը,  Նոր Հայկական ձայնագրության ստեղծմանն առնչվող հանգամանքները, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի երաժշտական ժառանգությանը վերաբերող որոշ հարցեր։ Հատկապես ուսումնասիրում է երաժշտաբուժության մասին պատկերացումները՝ հայոց միջնադարյան ձեռագրերի հիման վրա։

Դեռևս ուսանողական տարիներից թղթակցել է մի շարք հայագիտական պարբերականների ու լրագրերի, գրախոսել-լուսաբանել հատկապես հոգևոր երաժշտության պատմության ասպարեզում լույս տեսած հիմնարար աշխատություններ: Երևանյան համերգների մասին նրա երաժշտագիտական հոդվածները տպագրվել «Հայրենիքի ձայն», «Գրական թերթ», «Ավանգարդ», «Հայաստանի Հանրապետություն», «Երեկոյան Երևան», «Ազգ»,  «Զարթոնք», «Շողակն», «Քրիստոնյա Հայաստան», «Արվեստ», «Երաժշտական Հայաստան», «Հայացք Երևանից», «Ազդարար Հնդկաստանի» ամսագրերում ու թերթերում: Նրա հոդվածներն ու հիմնադրույթները լույս են տեսել հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով:

Տարիներ շարունակ գործուն կերպով նպաստել է Լուսինե Զաքարյանի հոգևոր երգացանկի հարստացմանը, Մատենադարանում պահվող Նոր հայկական ձայնագրության համակարգով գրառված հոգևոր երգերի մատյաններից Խորեն Պալյանի խնդրանքով եվրոպական նոտաների փոխադրելով բազմաթիվ շարականներ ու տաղեր: Իսկ վերջին մի քանի տարիներին սերտորեն  համագործակցում է երգչուհի Աննա Մայիլյանի հետ, նույն կերպ  հարստացնելով նաև նրա երգացանկն ու հանդես գալով  որպես նրա գիտական խորհրդատու և CD-ների տեքստերի համահեղինակ ու խմբագիր:

Հեղինակ է մի շարք գիտական հրապարակումների.

«Մինաս Բժշկյանը և Նոր հայկական ձայնագրությունը», Պատմա-Բանասիրական Հանդես (ՊԲՀ), 1981, N 3

«M. Bžškean et la notation musicale Arménienne modern»,Revue des Etudes Arménienne (REA), Tome XVII, Paris, 1983

«Վիեննայի մատենադարանի “Մատեան երաժշտականութեան” ձեռագիրը որպես ուշ միջնադարյան երաժշտագիտական-թարգմանական աշխատություն», Բանբեր Մատենադարանի (ԲՄ), հ. 16, 1994

«The Contribution of Komitas Vardapet to the Study of Kurdish Music», Йаде Дуст (Сборник статей), Երևան, 1999

«Հ. Մինաս Բժշկեան, Երաժշտութիւն. (աշխ. Արամ Քերովբեանի), Երեւան, 1997» գրքի գրախոսությունը, ՊԲՀ, 1-2, 1998

Minas Bzhshkian. Erazhshtut‘iwn vor e hamarot teghekut‘iwn erazhshtakan skzbants‘ elewejut‘eants‘ eghanakats‘ ew nshanagrats‘ khazits, 1815  (Music, A Brief Overview of the Musical Theory of Modulations and Khaz Notations, 1815). Ed. by A. K‘erovpyan. Erevan, “Girk” Hratarakch‘ut‘iwn, 1997, Journal of the Society for Armenian Studies (JSAS), Vol. 13, 2003-2004 (գրախոսություն)

2000թ.-ից ի վեր, երբ Երևանում Գիտությունների Ազգային Ակադեմիան նշեց Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակը, որին Արփի Վարդումյանը մասնակցեց Մխիթար Սեբաստացու երաժշտական գործունեությունը լուսաբանող զեկույցով, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակվող «Բազմավէպ» հայագիտական հանդեսը գրեթե ամեն տարի լույս է ընծայել նրա հետևյալ երաժշտագիտական հոդվածները.

«Մխիթար Սեբաստացին որպէս Մխիթարեան միաբանութեան երաժշտական աւանդոյթի հիմնադիր», Բազմավէպ, 2001

«Խորհրդածութիւններ Կոմիտաս վարդապետի բեռլինեան աւարտաճառի շուրջ», Բազմավէպ, 2002

«Գրիգոր Նարեկացու երաժշտական ժառանգութիւնը», Բազմավէպ, 2003

«Գրիգոր Նարեկացու տաղերի նորայայտ եղանակները» Բազմավէպ, 2004

«Ուշ միջնադարեան երաժշտութեան Վենետիկի դպրոցն ըստ Հայր Ղեւոնդ վրդ.  Տայեանի Ձայնագրեալ Շարակնոցի», Մասն Ա, 2005, և նույնի՝ Մասն Բ, 2006 և 2007

«Երաժշտաբուժութեան մասին պատկերացումները հայոց մէջ», Բազմավէպ, 2007

«Համբարձում Լիմոնճեան (Կեանքը եւ գործը, 1768-1839)», Բազմավէպ, 2009

«Հայր Իգնատիոս Կիւրեղեանի երաժշտական գործունէութիւնը», Բազմավէպ, 2010

Վերջին տարիներին նրա հոդվածները տպագրվել են նաև Բեյրութում լույս տեսնող «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ում (ՀՀՀ).

 

«Հայոց միջնադարեան ձեռագրերը երաժշտաբուժութեան մասին (ակնարկներ)», ՀՀՀ, 2012

Գրախօսութիւն. «Հենրիկ Բախչինեան, Շարականի գրապատմական ուղին (5-14-րդ դարեր)», ՀՀՀ, 2013

«Աստղագիտության և երաժշտության աղերսները միջնադարյան Հայաստանում». Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ՝ Հայկական Աստղագիտական Ընկերության XIII տարեկան համաժողովի նյութերի ժողովածու, Բյուրական, 2015

Մասնակցել է հետևյալ միջազգային գիտաժողովներին Երևանում, Դիլիջանում, Օշականում, Ստեփանակերտում, Գանձասարում, Թբիլիսիում, Սանկտ-Պետերբուրգում, Փարիզում, Լոնդոնում և Լոս Անջելեսում և Բյուրականում՝ կարդալով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով զեկուցումներ, որոնց հիմնադրույթները հրատարակվել են.

 

«Սահակ Պարթևի երեք շարականների ձայնագրությունները», (Մատենադարան, Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով), Երևան, 1986

”К вопросу музыкально-литературного анализа шараканов”, (Проблемы генезиса и специфики ранних форм музыкальной культуры), Դիլիջան, 1986

«Հայոց եկեղեցական երգեցողության Կոստանդնուպոլսի ուշ միջնադարյան դպրոցը», (Հայաստանը և քրիստոնյա արևելքը), Երևան, 1998

”Музыкотерапия в армянских средневековых рукописях”, (Музыкальная культура в преддверии XXI века – Тиграновские чтения), Ереван, 1998

«Մտորումներ երաժշտաբուժության մասին», (Երաժշտական թերապիայի առաջին համահայկական գիտաժողով), Երևան, 1999

«Աստվածաշունչը և հայ հոգևոր երգեցողության Շարակնոց ժողովածուն», Օշական, 1999, որի տեքստը ամբողջությամբ լույս է տեսել «Աստվածաշնչական Հայաստան» գրքում, Երևան, 2005

”The Armenian and Byzantine Church Music in Constantinople”, (20th International Congress of Byzantine Studies), Paris, 2001

«Հայաստանը մշակութային խաչմերուկ», (“Christian Armenia as a Crossroad of Civilization”, International Academic Conference), Երևան, 2001

“Новая армянская система безлинейной нотописи”, Санкт-Петербург, 2002

«Հայկական և Բյուզանդական կանոնների համադրության հարցի շուրջ», (Քրիստոնյա աշխարհի երաժշտական կանոնական ավանդույթները), Երևան, 2002

”Музыкотерапия как способ лечения искусством”, Тбилиси, 2002

«Հայոց հոգևոր երգեցողության ուշ միջնադարյան հիմնական դպրոցները», (Armenology Today and Prospects for its development, Հայագիտական միջազգային գիտաժողով), Երևան, 2003

”Мхитар Себастаци как основоположник музыкалъной традиции Конгрегации Мхитаристов в Венеции”, и ”Опыт сопостовления армянских и византийских церковных песнопений”, Санкт-Петербург, 2003

«Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Պարթևի երաժշտական ժառանգությունը», (Հայոց գրերի գյուտին նվիրված միջազգային գիտաժողով), Ստեփանակերտ, 2005

”Music-Therapy in Medieval Armenia”, (21st International Congress of Byzantine Studies), London, 2006

«Հայոց երգահան կաթողիկոսների երաժշտական ժառանգությունը», (Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նստաշրջան՝ Լ), Երևան, 2007

”The Musical Culture of Kutahia’s Armenian Community (as reflected in a uniq collection of songs recorded by Komitas Vardapet)”, (The Armenian Communities of Asia Minor), UCLA-ում՝ 2010-ին, որը լույս է տեսել 2014-ին՝ “Armenian History and Culture Series, Historic Armenian Sities and Provinces, Volume 13”, Los Angeles, իսկ հայերեն տարբերակով զեկուցում է կարդացել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 2013 թվականի գիտաժողովում` նվիրված Դերենիկ Վարդումյանի ծննդյան 90-ամյակին, «Քյոթահիայի հայերի երաժշտական մշակույթը (ըստ Կոմիտասի գրառած հայատառ տեքստերով թուրքերեն երգերի անտիպ ժողովածուի) վերտառությամբ, որը տպագրվել է «Հայ ժողովրդական մշակույթ XVI. Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում», Երևան, 2014

”Music-Therapy in Medieval Armenian Manuscripts”, (World Psychiatric Association, Thematic Conference ”Mental Health and Mental Illness: Focusing on Eurasia”, Միջազգային գիտաժողով), Yerevan, 2013 (հիմնադրույթները լույս են տեսել Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ում (Armenian Journal of Mental Health, Volume 4, Supplement 1, 2013), ստացել է SERTIFICATE այդ գիտաժողովին մասնակցելու համար, իսկ ամբողջ տեքստը լույս է տեսել JSAS հայագիտական պարբերականում՝ Journal of the Society for Armenian Studies, Volume 22, Fresno, 2013

«Կոմիտասի և Տիգրան Չիթունու համագործակցությունըՎան-Վասպուրականի երգերի հավաքագրման ասպարեզում». «Վանի ինքնապաշտպանություն – 100» միջազգային գիտաժողովում կարդացած զեկուցում (Երևան, 2015), որը շուտով պետք է տպագրվի «Կիլիկյան Հայաստանի երաժշտական մշակութը. Ներսես Շնորհալի». հիմնադրույթներ, Երևան, 2015. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների Ակումբ. Միջազգային գիտաժողով նվիրված «ԱՅԱՍ» ակումբի 30-ամյակին. Ծովի մշակույթը – մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում

 

Մշտապես մասնակցել է 1997թ. Օշականում հիմնադրված Սուրբ Մեսրոպ Մաշտոց Դպրատանը տեղի ունեցող «Մաշտոցյան ընթերցումներ» հայագիտական ամենամյա գիտաժողովներին հետևյալ զեկույցներով.

 

«Ս. Սահակ Պարթևի երաժշտական ժառանգությունը», Օշական, 1999

«Պատմահայր Մովսես Խորենացու երաժշտական ժառանգությունը», Մաշտոցյան Բ ընթերցումներ, 2000

«Ս. Հովհան Մանդակունու երաժշտական ժառանգությունը», Գ, 2001

«Ս. Հովհան Օձնեցու երաժշտական ժառանգությունը», Գ, 2002

«Ս. Մեսրոպ Մաշտոցից մինչև Ս. Գրիգոր Նարեկացի», Ե, 2003

«Ս. Գրիգոր Նարեկացու երաժշտական ժառանգության նորահայտ էջերը», Զ, 2004

«Ս. Մեսրոպ Մաշտոցի երաժշտական ժառանգությունը» (նվիրված Հայ գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության 1600-ամյակին) Է, 2005

«Հայոց հոգևոր երգասացությունը որպես հայ եկեղեցու հիմնաքար և պետականության ամրապնդման գործոն», Ը, 2006

Հայաստանի Բյուզանդագետների ասոցիացիայի անդամ է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ