ՔԱՐԹԱԼՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ  ՆՈՒԲԱՐԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

Ծնվել է 06/04/1961թ. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1969-1976թթ. ուսանել է Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցում (կոմպոզիցիայի ուսուցիչ` Անահիտ Պալյան):

1976-1980թթ. ուսանել է  Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժիններում (ղեկ.՝ Էդվարդ Բաղդասարյան):

1980-1985թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Էդվարդ Միրզոյան):

1986-1988թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:

1981-1991թթ. եղել է Երևանի պետական կամերային  թատրոնի երաժշտական ղեկավարը:

1989-1991թթ. վարել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազ ամբիոնի վարիչի պաշտոնը:

1996թ.-ից  դասավանդում է Լոս ԱնջելեսիԼարք երաժշտական դպրոցում:

1981թ.-ից մինչ օրս համերգային կատարումներով բազմիցս ելույթներ է ունեցել նախկին Սովետական Միության քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Բրազիլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Ֆինլյանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ տարμեր քաղաքներում, Միջին Արևելյան երկրներում…

Սիմֆոնիա

Սիմֆոնիկ պոեմ

Սիմֆոնիկ պատկերներ

Համամիութենական և միջազգային Էստրադային, ջազային փառատոնների դափնեկիր է:

1979թ. Լիեպայա, 1985թ. Լենինգրադում «Աշնանային ռիթմեր» («Մելոդիա» ֆիրմայի ձայնապնակ)

1985թ. ՍՍՀՄ կոմպոզիտորական մրցույթում  «Էսքիզ» ջազ տրիոյի համար արժանացել է 2-րդ մրցանակի:

1986թ. Թբիլիսիում, 1987թ. Մոսկվայում VIII Համամիութենական  Էստրադային արտիստների մրցույթի դափնեկիր է (2-րդ մրցանակ:

1987թ. ջազային ստեղծագործությունների «Մելոդիա» ֆիրմայի ձայնապնակ:

1992թ. արժանացել է ԱՄՆ կոմպոզիտորական մրցույթի 1-ին մրցանակի:

2000թ. “No Problem” CD ջազ կվարտետի համար, 2001 թ. “Out of Standarts” CD ջազ կվարտետի համար:

2022թ․ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երաժշտության համար արժանացել է 2022 Չիկագոյի անկախ ֆիլմերի (2022 Chicago Indie Film Awards) միջազգային կինոփառատոնի «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին:

2023թ․ արժանացել է «2023 Ամերիկյան Քրիստոնեական ֆիլմերի փառատոն»-ի (2023 The American Christian Film Festival) և 2023 Ֆրանսիայի «Քո Ճանապարհ» կինոփառատոնի (Your Way) «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ