ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐՍԵՆ ԷԴՎԱՐԴԻ
ԱՐՍԵՆ ԷԴՎԱՐԴԻ
Ծնվել է 20/07/1980թ.
2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Էդ. Միրզոյանի դաս)
2010թ. մասնակցել է Ս. Ռոստոմյանի՝ Վարպետության բարձրագույն դասընթացների
6 փոքր պիես դաշնամուրի համար (1999/2000)
3 ռոմանս Հ. Թումանյանի քառյակներով (2000/01)
«Բարեխօսությամբ» շարական երգչախմբի համար (2001/02)
«Ամբոխները խելագարված» երգչախմբային դրվագներ՝ ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի (2002)
«Ֆանտազիա» լարային քառյակի համար (2002/03)
«Appokolypse» ֆանտաիզյա երգեհոնի համար (2003)
«’Մտորումներ» Ֆանտազիյա երգեհոնի համար (2003)
«Մեղայ Քեզ Տէր» երկսեռ երգչախմբի համար (2003)
«Հայր մեր» երգչախմբի համար (2003)
«Basso Ostinato» երգեհոնի համար (2004)
«2 Ֆուգա» լարային քառյակի համար (2004)
«Սիմֆոնիկ պատկեր» սիմֆոնիկ նվագախմբի համար (2004/05)
«Շողքեր» պիես ֆլեյտայի, հոբոյի, կլառնետի, ալտի և թավջութակի համար (2005)
«Բիբլիական» երգչախմբային դրվագներ՝ ըստ Հովհաննես Շիրազի համանուն պոէմի (2006)
«6 վարիացիաներ» լարային քառյակի համար (2006)
«Օրհներգ առանց խոսքի» երգչախմբի և նվագախմբի համար (2007)
«Հայրական իմ տուն» երգ [խոսք Ա. Ավթանդիլյանի] (2007)
«Ֆանտազիա Էքսպրոմտ» լարային քառյակի համար (2007/08)
«Ֆանտազիա» մենանվագ թավջութակի համար (2008)
Լարային կվարտետ 3 մասից (2009/10)
«Ֆանտազիա» մենանվագ ջութակի համար (2011)
«Ղողանջ մարտական» մաս օրատորյայից մենախոսի, երգչախմբի և նվագախմբի համար (2011)
«Ֆանտազիա» 8 թավջութակի համար (2011/12)
«Թեմա և 10 վարիացիա» թավջութակի և դաշնամուրի համար (2012)
«Անդանտե» դաշնամուրի և լարայինների համար (2013)
«Երազներ և իրականություն» 2 ջութակի, ալտի, թավջութակի և լարային նվագախմբի համար (2013/14)
4 խմբերգ՝ ըստ Վլ. Խոդասեվիչի պոէմների (ռուս) (2014-2016)
«Ալֆրեդ Շնիտտկեի դիմանկարը» ջութակի և կոնտրոբասի համար (2014), [2-րդ խմբ. Ջութակի և թաջութակ համար] (2017)
«Արիա» լարային քառյակի համար (2015)
«Духовные песнопения на тексты Литургии Св. Иоанна Златоуста» ա կապպելլա երգչախմբի համար (2015/16)
«Ղողանջ եղեռնական» դրվագներ՝ ըստ Պարույր Սևակի անլռելի Զանգակատուն համանուն պոեմի՝ ա կապպելլա երգչախմբի համար(2016)
“Отче наш” a cappella երգչախմբի համար (2017)
«Հուշեր» Կոնցերտ-Ֆանտազիա ջութակի և սիմֆ. նվագախմբի համար (2008-2018)
«Խոսք առանց երգի» երգչախմբի և նվագախմբի համար (2018)
«Landscape 24» – երկու երգեհոնահարների համար (2019)
«Դրվագներ» երգչախմբի և նվագախմբի համար (2019)
2003թ. Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված համերգ-մրցույթում կոմպոզիտորի լարային կվարտետն արժանացել է 3-րդ մրցանակի:
2008թ. “6 Variation for string quartet’’ ստեղծագործության համար մշակույթի նախարարի կողմից պարգևատրվել է դիպլոմով:
2014թ. Սվետլոգորսկում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդ կոմպոզիտորների փառատոնի շրջանակներում «3 ХОРА НА СТИХИ ВЛ. ХОДАСЕВИЧА» ստեղծագործության համար հեղինակին շնորհվել է շնորհակալագիր:
2013թ. մայիսին Արսեն Հարությունյանի “THEMA AND 10 VARITION” ստեղծագործությունը, որը գրվել է Արամ Թալալյանի պատվերով ձայնագրվել և ընդգրկվել է «Հայ Կամերային երաժշտության Անթոլոգյայի» մեջ:
2014թ. դեկտեմբերին Սարատովում հնչել է կայացած ԱՊՀ երկրների երիտասարդ կոմպոզիտորների փառատոնի շրջանակներում «PORTRATE OF ALFRED SCHNITTKE» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և կոնտրոբասի համար:
2016թ. որպես պատվավոր հյուր՝ հյուրըկալվել է Լեհաստանի Լոմժա քաղաքում անցկացվող հոգևոր երգչախմբային երաժշտության CARMEN FIDEI 3-րդ փառատոնին:
2017թ. մասնակցել է Կամչիայում կայացած փառատոնին (Բուլղարիա Վառնայի նահանգ):