ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐՍԵՆ
ԱՐՍԵՆ
Կոմպոզիտոր
Ծնվել է 11/03/1986թ. Երևանում
2001թ. ավարտել է Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2003թ. ավարտել է Ստեփանավան քաղաքի թիվ 1 վարժարանը:
2001-2008թթ. պարբերաբար հաճախել է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային համալիրի լրագրության, լուսանկարչության, կինոյի խմբակներ:
2003թ. ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի վոկալ տեսական բաժին և ուսանել է պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մասնագիատական դասարանում: Զուգահեռ ընդուվել է կոմպոզիցիայի բաժին, ուսանել պրոֆեսոր Լևոն Չաուշյանի դասարանում:
2008թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրա:
2012թ., որպես ազատ ունկդիր հաճախել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան ակադեմիայի (կոնսերվատորիա) Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասընթացներին (պրոֆեսոր Բարբարա Օգոն-Մակովսկա): Մասնավոր դասեր է առել Վարշավայի Ֆ. Շոպենի անվան ակադեմիայի Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասախոս Քրիստոֆ Չայայից:
2012թ.-ից կատարելագործվել է Մյունխենի Երաժշտության և Թատրոնի բարձրագույն դպրոցում` պրոֆեսոր Յան Մյուլեր-Վիլանդի դասարանում:
2010թ.-ի սեպտեմբերին հիմնադրել է և մինչ օրս նախագահում է «Հայ Երիտասարդ Կոմպոզիտորների և Կատարողների Միավորում» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում նախաձեռնվում են բազմաթիվ միջոցառումներ Երևանում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև արտերկրում:
2010-2012թթ.-ը աշխատել է որպես երաժշտական խմբագիր Երևանի Պետական Կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» միջազգային ամսագրի խմբագությունում:
2012թ.-ին՝ փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, Արսեն Բաբաջանյանը Լեհաստանի մշակույթի նախարարության «Gaude Polonia» ծրագրի կրթաթոշակառու էր, ծրագրի ղեկավար՝ կոմպոզիտոր Պ. Միկիետին:
2009թ. երաժշտություն է գրել Ս. Սաֆարյանի բեմադրած «Փայտե մարդը» ներկայացման համար (ըստ Ս. Զորյանի), որի պրեմիերան կայացել է Նոյեմբերին Համազգային թատրոնում: 2010թ.-ն ներկայացումը հյուրախաղերով ցուցադրվել է Հրազդան քաղաքում, իսկ ապա ներկայացվել է նաև «Թատրոն X» հանրապետական փառատոնի շրջանակներում:
2012թ. Հրատարակել է երկու գրքույկ` «Երևանյան Դինգոներ» բանաստեղծությունների ժողովածուն և «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» աշխատությունը:
2003թ. «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի և ՅՈՒՆԻՖԵՄ-ի կազմակերպած «Երիտասարդությունը և Խաղաղությունը» մրցույթ-փառատոնին գրական ստեղծագործությունների անվանակարգում «Վաղը պատերազմ չի լինելու» պատմվածքով գրավել է 3-րդ տեղը (առաջին մրցանակ չի շնորհվել):
2008թ. Ղազարոս Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է դիպլոմի:
2009թ. Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից կազմակերպած «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» խորագիրը կրող հոդվածների մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը (առաջին մրցանակ չի շնորհվել):
2010թ. Արսեն Բաբաջանյանը Գիտությունների Ազգային Ակադեմիայում պաշպանել է «Հայ կոմպոզիտորների վոկալ-կամերային ստեղծագործությունների կատարողական և կոմպոզիցիոն առանձնահատկությունները (20-րդ դարի 60-ական թվականներից մինչև 21-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական թեզը, ստացել է արվեստագիտության թեկնածուի կոչում (գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Միխայիլ Կոկժաև):
2011թ. «Վերածնունդ» միջազգային 3-րդ մրցույթ-փառատոնին, որպես վոկալիստ արժանացել է մասնագիտական հանձնաժողովի խրախուսական դիպլոմին:
2012թ. Երևանի պետական կոնսերվատորիայի հրատարակչության կողմից շնորհվել է «Իրինա Տիգրանովայի» անվան մրցանակ, տարվա լավագույն քննադատական հոդվածի համար:
2012թ. «Վերածնունդ» երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների մրցույթ-փառատոնում արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչման, «Թե իմանաս» վոկալ ստեղծագործության համար:
2012թ. «Երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային երաժշտության հանրապետական մրցությում» արժանացել է դիպլոմի և հանդիսատեսի համակրանքի մրցանակին: