ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՐՈՒՍՅԱԿ  ՄԱՐԿԻ

Երաժշտագետ

Ծնվել է 24/12/1954

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է 2009թ.-ից

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1974-1979թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում՝ «Երաժշտագետ” մասնագիտությամբ, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրատուրայում։

2017թ․ մասնակցել է հայկական երաժշտական հանրագիտարանի խմբագրական աշխատանքներին։

Մասնակցել է «Հայ ավանդական երգերի համակարգչային քարտարանի»,  «Արևելքի ավանդական երաժշտության մատենագիտական քարտարանի» ստեղծման աշխատանքներին։ Մասնակցել է գիտարշավների և ընթացիկ գիտարշավային նյութերի մշակմանը։

1984թ.-ից աշխատում է նույն ինստիտուտում, որպես գիտաշխատող ժող. երաժշտության բաժնում, այնուհետև ցայսօր ընդհանուր երաժշտության բաժնում։

1997-2016թթ․ աշխատել է համատեղության կարգով Երևանի պետական կոնսերվատորիայում՝ որպես երաժշտա-պատմական առարկաների դասախոս։

1997թ․ — «Հայ ժողովրդական մշակույթ» հանրապետական գիտական նստաշրջան, «Թագվորագովքերը հայոց հարսանեկան ծեսում»։

1997թ. — Հայ արվեստին նվիրված հանրապետական VIII գիտական կոնֆերանս, «Հայ երաժշտական բանահյուսության արդի վիճակը Վայոց ձորի մարզում»։

1999թ․ — Ռ․ Զարյանի 90-ամյակին նվիրված գիտաժողով, «Հայոց հարսանեկան երգերը Կոմիտասի ժողովածուներում»։

2008թ. — Creativity and Performance in Armenian Traditional art Music. Զեկուցում՝ գրված Իրանում տեղի ունեցած «Հայ-իրանական կապերը» I միջազգային գիտաժողովի համար։ Լ․ Երնջակյան, Ա․ Պետրոսյան։

2006թ․ — «Հայ արվեստի հարցեր» ՀՀ ԳԱ գիտական հոդվածների ժողովածու «Некоторые аспекты изучения музыкальной структуры армянской свадьбы».

2007թ. — «Հակոբ Հովնաթանյան – 200» գիտաժողով, Ազգային պատկերասրահ, «Հայ աշուղական արվեստի կատարողական ավանդույթները, Նաղաշ Հովնաթան» Լ. Երնջակյան․ Ա․ Պետրոսյան։

2012թ․ — «Սայաթ-Նովային նվիրված գիտական ու ստեղծագործական երկերի հետքերով» հոբելյանական գիտական նստաշրջան, նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին։

2013թ․ — «Հայ ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի կատարողական ավանդույթները» Սայաթ-Նովա — 300 միջազգային փառատոն, Երևան, գիտաժողովի զեկուցումների դրույթներ։

2014թ․ — «Վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները Հովհ․ Չեքիջյանի մեկնաբանությամբ» Գիտական նստաշրջան՝ նվիրված Հովհ․ Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին։ Նստաշրջանի նյութեր, Եր․, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․։

2016թ․ — «Օհան Դուրյան․ Կյանքն ու ստեղծագործությունը անկախության տարիներին», Հայոց պետականության քառորդ դարը՝ գիտաժողով, Երևան։

1995թ․ — «Геронтий Талалян. Жизнь и творчество» մենագրություն, Ա․ Պետրոսյան։

2020թ․ — «Քրիստափոր Քուշնարյան 140» ԳԱ արվեստագիտական հանդես։

2021թ․ — «Գայանե Չեբոտարյան» Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին նվիրված կոնֆերանս/գիտաժողով։

2022թ. — «Ալ․ Սպենդիարյան-150» Միջազգային կոնֆերանս նվիրված կոմպոզիտորի 150-ամյակին։