KALININA

ARPINE

Կոմպոզիտոր

2015թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 05/05/1987թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1993-2000թթ. ուսանել է Երևանի Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:

2003-2008թթ. և 2003-2009թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի (ղեկ.` Լևոն Չաուշյան) և դաշնամուրային բաժիններում (ղեկ.` Մարո Ղազարյան):

2013-2015թթ. ուսանել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրայում (Master of Music) (ղեկ.` Գարի Կարպենտեր):

1978թ.-ից ծավալել է մանկավարժական գործունեություն:

1978թ. Նաիրիի շրջանի Քանաքեռավան (Մուրաթափ) գյուղի հանրակրթական դպրոցում բացել է երաժշտական դասարան, որը գործել է մինչև 1984 թ.:

1986-1988թթ. դասավանդել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում:

1995-2003թթ. դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

1987թ.-ից ԵՊԿ-ում դասավանդում է գոծիքավորում, գործիքագիտություն, իսկ 1995թ.-ից՝ նաև կոմպոզիցիա: ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի վարիչն է:

Երկու ռոմանս ձայնի և դաշնամուրի համար. «Հովը» և «Աշնան ծաղիկներ»` Մ. Մեծարենցի բանաստեղծությունների հիման վրա, 1998թ.

«Գարնանամուտ» դաշնամուրային պիեսների շարք, 2000-2003թթ.

Երկու ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար. «Կապույտը» և «Պատրանք»` Ե. Չարենցի և Հ. Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա, 2000-2004թթ.

«Նվիրում FC Barcelona-ին» տրիո սոպրանոյի, ալտ սաքսոֆոնի և դաշնամուրի համար (խոսք` Ե. Չարենցի), 2005թ.

«Սիրով` վաղ ամռանը» նոնետ շվիի, դուդուկի, հոբոյի, ֆագոտի, դաշնամուրի և լարային քառյակի համար, 2006թ.

Կոնցերտ ջութակի, սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար, 2007թ.

Բալլադ ձայնի և դաշնամուրի համար (խոսք` Ս. Վանի), 2008թ.

«Սրտի անհամբերությունը» եռակի կոնցերտ սոպրանոյի, ջութակի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար` ըստ Ս. Ցվայգի համանուն վեպի, 2008թ.

«Սև հովազի հետքով»կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 2009թ.

«Զատկական շարք» ասմունքողի, սոպրանոյի, սաքսոֆոնի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար` ըստ Ա. Բիտովի բանաստեղծական շարքի, 2009թ.

Դաշնամուրային ֆանտազիա-իմպրովիզացիաներ` Կոմիտասյան մեղեդիների հիման վրա, 2010թ.

«Դուետ» սոպրանոյի, տենորի և լարային նվագախմբի համար, 2012թ.

«Like a wanderer» խմբերգ երկսեռ երգչախմբի համար` ըստ Ե. Չարենցի տաղի, 2013թ.

«Տրիո» ֆլեյտայի, ջութակի և թավջութակի համար` թատերական-պարային բեմադրության համար, 2014թ.

«Outburst» սիմֆոնիկ նվագախմբի համար, 2014թ.

«Ապրիլի 24» լարային քառյակի համար (նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին), 2015թ.

2007թ. հիմնել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն ու դաշնակահարն է ց’այսօր: Անսամբլը նպատակ ունի տարածել հայ դասական երաժշտությունը (ակունքներից մինչև մեր օրեր) Հայաստանում և արտերկրում:

2010թ.-ից «Կանթեղը» ՀՀ կրթա-մշակութային օջախներում իրականացնում է համերգ-դասախոսություններից բաղկացած Կոմիտասյան համերգաշար. մինչ օրս տեղի է ունեցել 26 համերգ-դասախոսություն:

2013-2015թթ. Մեծ Բրիտանիայում կազմակերպել և բացառապես օտարազգի երաժիշտների կատարողական ուժերով իրականացրել է հայ դասական երաժշտության համերգներ:

2000-2003թթ. ստացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնի դիպլոմներ:

2008թ. արժանացել է Ղազարոս Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթի խրախուսական մրցանակի:

2010թ. արժանացել է ՌԴ Արվեստի և Գրականության ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող անկախ համազգային «Տրիումֆ» մրցանակի և ոսկե մեդալի:

2014թ. արժանացել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի սահմանած «Հայկյան» հատուկ մրցանակի` հանձնված ՀՀ Նախագահի ձեռամբ: Մրցանակը շնորհվել է կոմպոզիտորի ղեկավարած հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի նախաձեռնած լայնածավալ Կոմիտասյան համերգաշարի համար:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ